RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



ԲԵԼՄՈՆՏ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1352, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՎԱՀԵ ԹԱՇՉՅԱՆԻ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԿՈՒ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Ապրիլի 17-ին Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի շենքում (NAASR) կայացել է պատմաբան Վահե Թաշչյանի բանախոսությունը երկու հայ բռնագաղթած (1915-1918 թթ.) ընտանիքների մասին: Բողարյաններն ու Թավուքչյանները Այնթապից տեղահանվել են 1915 թվին եւ մի շարք այլ ընտանիքների հետ մահվան ճանապարհներով հասել նախ Համա, ապա Սալամիյա քաղաքները Սիրիայում: Նրանց պատմությունը պահպանվել է օրագրի ձեւովՙ գրված հայր Ներսես Թավուքչյանի եւ Գրիգոր Բողարյանի կողմից:

Թաշչյանը նպատակ ունի նրանց պատմությունը հետագայում գրքի վերածել: Նա ծնվել է Լիբանանում եւ դոկտորական պաշտպանել Փարիզի սոցիալական ուսումնասիրությունների բարձրագույն վարժարանում: Նա մասնագիտացել է հատկապես Կիլիկիայի, Սիրիայի եւ Լիբանանի ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանովՙ երկու աշխարհամարտերի միջեւ: Հեղինակ է ֆրանսերենով գրված մի շարք մենագրությունների: Նա նաեւ գլխավոր տնօրենն է «Հուշամատյան» ծրագրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ