RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1335, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. ԵՐԿՈՒ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է, ԿԱ ՄԵԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Գ. Մ.

Երեկ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում` «50-ամյակի կամրջից» ոչ հեռու, կրակոցներ են հնչել: Ժամը 13-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության քաղաքային բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ Հարություն Խաչատրյանը (քաղաքում հայտնի է«Քավոր Հարութ» անունով) եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է: Մյուս տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Շիրակացի փողոցի դեպքի վայրին հարող հատվածը որոշ ժամանակ փակ է եղել: Ըստ ոստիկանության հաղորդման, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցների արդյունքով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրու բաժին բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Կոլյա Ղուկասյանը:

Ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ