RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1714, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ

Եկատերինբուրգի «Ուրալում» հանդես եկող Էդգար Մանուչարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում: Ռուսաստանի առաջին խմբի առաջնության հերթական տուրում հենց Էդգարի խփած միակ գոլի շնորհիվ «Ուրալը» սեփական հարկի տակ հաղթեց Կալինինգրադի «Բալթիկային»: Դա Մանուչարյանի 6-րդ գոլն էր առաջնությունում, որի խաղերի մեծամասնությունը հայ ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել վնասվածքի պատճառով:

«Ուրալը» վաղուց Ռուսաստանի պրեմիեր լիգայի ուղեգիր էր նվաճել: Սակայն պաշտոնապես հաջողությունը գրանցելու համար թիմին անհրաժեշտ է մնացած 4 հանդիպումներում վաստակել ընդամենը 1 միավոր: «Ուրալը» 28 խաղում 62 միավոր է վաստակել: 2-րդ տեղում ընթացող «Տոմը» 26 հանդիպումներում իր օգտին 56 միավոր է գրանցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ