RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1167, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց 2000-01-ի ծնված դեռահասների ձյուդոյի հանրապետական մրցաշար, որը նվիրված էր սպորտի վարպետներ, արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկներ Էդուարդ Զոհրաբյանի եւ Լեւոն Սարգսյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցեցին հանրապետության 9 քաղաքների 18 կազմակերպությունների 180 ձյուդոյիստներ: Հուշամրցաշարի հովանավորը ազատամարտիկների մարտական ընկեր Խաչիկ Հովակիմյանն էր:

Պատանի ձյուդոյիստները հուշամրցաշարի պարգեւները վիճարկեցին քաշային 9 կարգերում: Հաղթողներ ճանաչվեցին Երվանդ Ներսիսյանը (30 կգ), Արամ Պողոսյանը (34 կգ), Արսեն Ավետիսյանը (38 կգ), Հայկ Հակոբյանը (42 կգ), Սամվել Գասպարյանը (46 կգ), Տիգրան Յաղուբյանը (50 կգ), Ռոբերտ Թորոսյանը (55 կգ), Սասուն Կոստանդյանը (60 կգ) եւ Սահակ Գինոսյանը (60 կգ-ից բարձր):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ