RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ 2014-ԻՆ

Ա. Մ.

Կառավարության որոշմամբ 2014-ի հոկտեմբերի 11-31-ը անցկացվելու է գյուղատնտեսության համատարած հաշվառում: Մինչ այդ, 2013-ի հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի մարզի Շահումյան, Ազատավան եւ Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար եւ Այգեհովիտ գյուղերում, Բերդ քաղաքային համայնքում:

Ինչպես նշեց հարցը ներկայացնող ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, գյուղատնտեսական համատարած հաշվառումը հնարավորություն կընձեռի ձեւավորելու վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, հստակեցնելու գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը: Նրա տեղեկացմամբ, հաշվառվելու են մշակվող հողերը, անասունները, շինությունները, այդ ոլորտում ներգրավված ռեսուրսները եւ այլն:

Անդրադառնալով այդ հարցինՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դա թանկ միջոցառում է եւ պետք է ակտիվ աշխատանք տարվի դոնորների հետՙ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Նրա տեղեկացմամբՙ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պարտավոր են յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնտեսության համատարած հաշվառում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ