RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1595, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 86

«ԵԹԵ ԲՈԼՈՐԸ» ՖԻԼՄԸ` ՊԵԿԻՆԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Վ. Պ.

Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաքում կայացել է Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մրցութային ծրագրում ներկայացված շուրջ 60 երկրի ավելի քան 500 ֆիլմերից մրցանակաբաշխության վերջնական փուլ անցել են 11 երկրի արտադրության 15 ժապավեններ, որոնց թվում էր նաեւ հայկական կինոարվեստը ներկայացնող «Եթե բոլորը» գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը:

Արցախյան պատերազմի եւ դրա հետեւանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի անկախության եւ Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթովՙ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը եւ Թերեզա Վարժապետյանը:

ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ եւ հովանավորությամբ կինոփառատոնին ներկայացված այս ֆիլմը ապրիլի 17-ին եւ 18-ին ցուցադրվել է նաեւ Պեկինի երկու կինոթատրոններումՙ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, որին հրավիրված էր նաեւ ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող է ճանաչվել երկու անվանակարգերում. «Լավագույն երաժշտություն» մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի գրած երաժշտությունը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» մրցանակը շնորհվեց անվանի դերասան Վահագն Սիմոնյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ