RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1797, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԱՐՈՆՅԱՆԸ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՎ ՍՎԻԴԼԵՐԻՑ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի մեկնարկում կրած անսպասելի պարտությունից հետո Լեւոն Արոնյանը կարծես վերագտել է խաղը: 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որից Լոնդոնում անցկացված հավակնորդների մրցաշարում կրած պարտությունը ճակատագրական էր եղել հայ գրոսմայստերի համարՙ զրկելով նրան եզրափակիչի ուղեգրից:

Եվ ահա Փարիզում Լեւոնը վրեժխնդիր եղավ Սվիդլերիցՙ արդեն 36-րդ քայլում ստիպելով նրան հանձնվել: Դա մրցաշարում Արոնյանի 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 2-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը 2,5 միավորով Մաքսիմ Լագրավ-Վաշիեի, Բորիս Գելֆանդի եւ Մայքլ Ադամսի հետ գլխավորեց աղյուսակը:

4-րդ տուրի մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Վաշիե-Լագրավն ու Անանդը, Լիժենն ու Կրամնիկը, Վիտյուգովն ու Գելֆանդը, Ֆրեսինետն ու Ադամսը:

Երեկ կայացած 5-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Բորիս Գելֆանդի հետ: 33-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Մայքլ Ադամսի եւ Նիկիտա Վիտյուգովի մրցավեճում:

Առաջին հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը խաղում էր Դին Լիժենի հետ: Հաղթանակի քաղցրությունն առաջին անգամ վայելեց նաեւ Լորան Ֆրեսինեն, որի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն էր:

Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթելով Պյոտր Սվիդլերին, 3,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Արոնյանը Գելֆանդի, Ադամսի եւ Ֆրեսինեի հետ 3 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: 2,5 միավոր ունի Անանդը, 2-ական` Լիժենը, Կրամնիկը եւ Վիտյուգովը: Աղյուսակը 1 միավորով եզրափակում է Սվիդլերը:

5-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց Ալյոխինի հուշամրցաշարի փարիզյան հատվածը: Այժմ շախմատիստները Փարիզից կուղեւորվեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 28-ին կմեկնարկի մրցաշարի 6-րդ տուրը: Արոնյանը սպիտակներով կխաղա Մայքլ Ադամսի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ