RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1076, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ՀՈՒՍԱԴՐՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը, որը նախապատրաստվում է Վիեննայում մայիսի 17-19 կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, Թբիլիսիում հաջող հանդես եկավ ընկերական մրցախաղերում: Մեր հանդբոլիստուհիները Վրաստանի մայրաքաղաքում անցկացրած ընկերական 4 խաղերում էլ հաղթեցինՙ հաջորդաբար առավելության հասնելով «Կվարելիի»ՙ 30-20, «Մարտվեի»ՙ 28-20, «Իմեդիի»ՙ 35-28 եւ Թբիլիսիի ընտրանուՙ 30-21 նկատմամբ:

Ինչ խոսք, գրանցված արդյունքները հուսադրող են: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հայ մարզուհիներն ընդգրկված են 5-րդ խմբում, որտեղ մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Մեր ընտրանին առաջին անգամ է մասնակցելու նման մրցաշարի, իսկ մրցակցուհիները բավականին ուժեղ են:

Հայաստանի հավաքականն Անահիտ Հարությունյանի եւ Աստղիկ Գյուրջինյանի գլխավորությամբ ընտրական մրցաշարի նախապատրաստությունը սկսել է 2012-ի նոյեմբերից: Պարապմունքներն անցկացվում են ՖԻՄԱ-ի եւ «Հայաստան» մարզական միության մարզադահլիճներում: Շաբաթական հավաքականը 5 պարապմունք է անցկացնում: Հավաքականի կազմում ներկայումս ընդգրկված է 15 մարզուհի, որոնք ժամանակին տարիքային տարբեր հավաքականների կազմերում միջազգային մրցաշարերի մասնակցության որոշակի փորձ արդեն ունեն: 3 հանդբոլիստուհի հավաքականին կմիանա Ֆրանսիայից: Նրանցից մեկը դարպասապահ է, որը պետք է փոխարինի վնասվածք ստացած եւ վիրահատված Անուշ Բիլյանին: Հավաքականի մարզիչները լավատես են ու հույս ունեն, որ մեր հանդբոլիստուհիները պատվով դուրս կգան դժվարին փորձությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ