Որպեսզի մեկընդմիշտ հասկանալի լինի, թե ի՞նչ ընտրություններ են մայիսի 5-ին կայանալու, պետք է հասկանալ, թե ովքե՞ր են այդ ընտրություններին մասնակցում: Ահավասիկ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելությունն» ու «Բարեւ, Երեւանը»: Ու եթե վերջինիս չի կարելի միանշանակ անվանել քաղաքական ուժ, ապա մնացյալ բոլորը հենց քաղաքական ուժեր են, այսինքն, եթե մենք մայիսի ...
Սեւ ամպեր մոտ ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին չեն կուտակվի: Հավաստիացումը Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդից է: Խորհուրդը միաձայն մերժել է «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը, համաձայն որի ընկերությունը օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն է խնդրում, որպեսզի հարթ տարածք ունենա:
Երեկ սկսված Ազգային ժողովի հերթական քառօրյայում հետաձգվեց 2005 թվականի մարտի 1-ի դեպքերով մի նոր ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ընդդիմության (ՀԱԿ-ի) նախագծի քվեարկությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում այդ հետաձգումն առաջարկեց, քանի որ այդ դեպքում նախագծի հեղինակների հետ քննարկմամբ հնարավոր կլինի ունենալ նախագծի` բոլորի համար ...
Գյումրու կենտրոնում փողոցների նորոգման ակտիվ աշխատանքներ են սկսվել: Յուրաքանչյուր տարվա այս ժամանակի համար կարծես թե սովորական մի տեսարան, որի հետ, սակայն, քաղաքի բնակիչներն առանձնապես մեծ հույսեր չեն կապում. անցած տարիներին ինչքան էլ հաճախ այստեղ-այնտեղ կարկատել ու նորոգել են, փողոցների ընդհանուր անբարեկարգ վիճակը տարեցտարի վատթարացել եւ այնպիսի չափերի է հասել, որ ...
Ճշմարտությունը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս: Ու թեեւ ժամանակակից աշխարհում առաջադեմ ու գերտեխնոլոգիական հնարավորություններով կարճաժամկետ հատվածում փորձեր են արվում առնվազն աղավաղելու այդ ճշմարտությունը, ճշմարտությունը գալիս է շտկելու թերություններն ու աղավաղումները, միայն թե շատ չուշանա..
Թուրքիայի արեւմտյան մասում գտնվող Աթաշեհիր եւ Բուրգազ կղզիներում հարձակումներ են տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցիների վրա: Ինչպես հաղորդում է «Ակօս» թերթը, Աթաշեհիրի «Նոր հույս» քրիստոնեական եկեղեցու վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին: Ժամը մոտավորապես 15-ին 30-40 հոգանոց խումբը հարձակվել է եկեղեցու վրա, քարեր նետել, կոտրել շենքի ապակիները եւ փորձել ներս ...
Հայաստանը Շվեդիայի Թագավորությունում` Ստոքհոլմում, դեսպանություն կստեղծի, ինչի նպատակով ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի շուրջ 168 մլն դրամ: Այդ հարցն ընդգկրված է ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն` Շվեդիայում Հայաստանի դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները:
Ինչպես տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, երեկ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը եւ Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի եւ քարտեզագրության գերատեսչության գլխավոր գեոդեզիստ Կազիմիեժ Բույակովսկին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
- Պարոն Թումասյան, կարծիք կա, որ ներկայիս արհմիությունների գործունեությունը որակապես զիջում է խորհրդային ժամանակաշրջանի արհմիությունների գործելաոճին: Խնդրում եմ նշել նախկին եւ ներկա համակարգերում գործող արհմիությունների գործունեության տարբերությունը:
Սովորաբար վերջին երկու ընտրությունների օրերին Facebook սոցիալական ցանցը դառնում է մի տարածք, որտեղ բոլորն իրար նեղացնում են, հանուն սեփական կուսակցության դիմացինին անդազահան են անում, երբեմն անցնում անգամ անարտաբերելի արտահայտությունների, մեղմ դեպքում` անգամ «տուզիկ» ու «շարիկ» անվանում միմյանց: Կարծես թե ընտրություններն աշխարհի վերջն են, ու դրանից հետո ոչ աշխարհ է լինելու, ...
Երեւանի բնակիչների համար քիչ անսովոր է նախընտրական նամակագրության ձեւըՙ անձնապես անուն-ազգանունով գրություն ստանալ քաղաքապետի ստորագրությամբ: Նամակը սկսվում է հին ծանոթների մտերմիկ ոճով: Թերեւս, ինչ կա որ, չէ՞ որ նա մեր քաղաքապետն է: «Անկեղծ ասած, - գրում է նա,- մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի ու միտինգային վարվեցողության, ինձ համար միշտ ...
Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը եւ ֆրանսիացի խորեոգրաֆ Նիկոլա Մյուզենը նոր շունչ են հաղորդել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային: Մեկդարյա ստեղծագործական պատմություն արձանագրած օպերայի նոր մեկնաբանությունը համայն մարդկությանն ուղղված յուրօրինակ համարձակ կոչ է. վերանայել իրողությունների հանդեպ հասարակական կոշտ կարծրատիպերը` դրսեւորելով քաղաքակիրթ վարքագիծ եւ մարդասիրություն:
Իսկապես պայծառ մարդ էր Արամայիսը, հակառակ աժդահա հասակին եւ խոժոռ դեմքին, որի համար ուսանող ընկերները նրան «Տորք Անգեղ» էին կոչում: Շիտակ մարդ էր առաջին հերթին, չէր հանդուրժում որեւէ անարդարություն, անկարգություն: Բավական էր, որ կինոդահլիճների առաջ, խոսքը վերաբերում է 60-ական թվականներին, երկար հերթերի մեջ Արամայիսի բարձր հասակը ցցվերՙ ամենաանկարգներն անգամ զսպվում ...
Հայկական գիտությունը ծանր կորուստ կրեց: Կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը:
Երեկ, ապրիլի 29-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբըՙ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացավ իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես եկավ միջազգային բազմաթիվ փառատոների դափնեկիր, վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
Ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բակուրի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ...
Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցները Փարիզից տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգՙ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները: Բոլոր 5 պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Հաշտություն կնքեցին Արոնյանն ու Ադամսը, Վաշիե-Լագրավն ու Գելֆանդը, Լիժենն ու Սվիդլերը, Կրամնիկն ու Անանդը, Ֆրեսինեն ու Վիտյուգովը:
Դոնեցկում Խարկովի «Մետալիստի» հետ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (1-1), «Շախտյորն» Ուկրաինայի առաջնության ավարտից 4 տուր առաջ պաշտոնապես գրանցեց իր հերթականՙ 8-րդ չեմպիոնությունը: 4-րդ տարին անընդմեջ Միրչա Լուչեսկուի սաներն ուժեղագույնն են ճանաչվում Ուկրաինայում: Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 3-րդ տարին անընդմեջ դարձավ Ուկրաինայի չեմպիոն: «Մետալիստի» հետ հանդիպումը «Շախտյորի» կազմում պաշտոնական մրցումներում Հենրիխի հոբելյանականՙ ...
Երեկ տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս կատարեց նաեւ «Բանանց-2»-«Փյունիկ-2» հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը: