RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1287, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Մ. Խ.

Երեկ սկսված Ազգային ժողովի հերթական քառօրյայում հետաձգվեց 2005 թվականի մարտի 1-ի դեպքերով մի նոր ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ընդդիմության (ՀԱԿ-ի) նախագծի քվեարկությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում այդ հետաձգումն առաջարկեց, քանի որ այդ դեպքում նախագծի հեղինակների հետ քննարկմամբ հնարավոր կլինի ունենալ նախագծի` բոլորի համար ընդունելի տարբերակ: Նախագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանը , մեկ-մեկ թվելով դեռ նախորդ նիստում ՀՀԿ-ն ներկայացնող Տաճատ Վարդապետյանի առաջարկներին իր համաձայնություններն ու անհամաձայնությունները, փաստորեն համաձայնեց հետաձգմանը, որպես հեղինակ նշելով իր այն իրավունքը, որ հենց փոխադարձ ընդունելի տարբերակ ունենան, ինքը հարմար պահի կառաջարկի քվեարկել: Ի դեպ, ԲՀԿ-ն, ի դեմս խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի , ներկայացրեց իր տեսակետը, որ կողմ է այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ նախագծի` այս նոր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ոստիկանության, գլխավոր դատախազության եւ հատուկ քննչական ծառայության գործողությունների օրինականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ