RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



ԲԱՑ ՆԱՄԱԿ

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1307, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Պ-Ն ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Մեծարգո Տիգրան Սուրենի

Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր եւ պատասխանատու պաշտոնում կրկին առաջադրվելու կապակցությամբ, հույս եմ հայտնում, որ առաջիկայում Դուք լուրջ ուշադրություն կդարձնեք եւ կնպաստեք մեր հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին: Այդպիսի մշակումները շատ են: Նրանք ի զորու են լուծելու մեր երկրի առաջ կանգնած բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, Հայաստանի արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը դուրս բերելու թռիչքաձեւ զարգացման ուղի, Հայոց Մեծ Եղեռնի 100 տարվան ընդառաջ Հայաստանին բերելու լուրջ քաղաքական դիվիդենտներ, բարձրացնելու նրա միջազգային հեղինակությունը: Հայաստանի արդյունաբերության մեջ չկան այնպիսի խնդիրներ, որոնք անլուծելի լինեն մեր գիտնականների, ինժեներների, կոնստրուկտորների եւ բանվորների համար: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Խեղդվողների փրկությունը հենց իրենց` խեղդվողների գործն է: Ցանկանում եմ կրկին նշել, որ Հայաստանի հելիոֆիկացիայի մեր խորհրդի կողմից մշակված Հայաստանի եւ Ղարաբաղի հելիոֆիկացիայի հեռանկարային ծրագիրը վաղուց ի վեր պատրաստ է ներդրման համար: Այն մեզ թույլ կտա լուծել բազմաթիվ հրատապ խնդիրներ:

Ստեղծել 400-800 հազար աշխատատեղ արդյունաբերության մեջ` արտահանմանը միտված արտադրանքի թողարկմամբ:

Գյուղատնտեսության մեջ ներդնել արեւային բարձր տեխնոլոգիաները եւ անցնել էկոլոգիապես մաքուր սննդամթերքների արտադրությանը արտաքին շուկաների համար` օգտագործելով նաեւ Իրանի հումքային բազան:

Արեւային ֆումիգացիայի եւ այլ պրոցեդուրաների միջոցով բարձրացնել գյուղատնտեսական կուլտուրաների մշակման արդյունավետությունը;

Կազմակերպել գյուղական բնակավայրերի հելիոֆիկացումը` 60% էներգախնայողությամբ:

Էներգետիկ շրջափակումների կամ բնական աղետների ժամանակ բարձրացնել բնակչության էներգետիկ կենսունակությունը;

Բարձրացնել Հայաստանի էներգետիկ անվտանգության աստիճանը:

Բարելավել գյուղական բնակչության սոցիալտնտեսական եւ սանիտարահիգիենիկ վիճակը:

Նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը սահմանամերձ գյուղերում:

Հզորացնել Հայաստանի պաշտպանական համակարգը:

Հելիոտեխնիկայի եւ հելիոտեխնոլոգիաների ոլորտը դարձնել ակադեմիական ինստիտուտների համար հետազոտությունների հեռանկարային ոլորտ:

Հիմք դնել Հայաստան-Սփյուռք իրական գիտատեխնիկական եւ բիզնես համագործակցության համար:

Առաջարկվում է մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ըՙ

Երեւանում կազմակերպել հայ գիտնականների եւ ինժեներների համաշխարհային ֆորում եւ հայկական ծագման արդյունաբերական արտադրանքի փառատոն- ցուցահանդես,

Սպիտակի հելիոպոլիգոնում կազմակերպել արեւային տեխնիկային եւ արեւային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ցուցահանդես,

- գործարկել 3000 աշխատատեղով հելիոտեխնիկական սարքերի բազային գործարանը Սպիտակ քաղաքում,

- գործարկել 100 աշխատատեղով արեւային քաղցրավենիքի բազային գործարանը Արցախի Սոս գյուղում,

- Հայաստանի մարզերում եւ Արցախում կազմակերպել ուսումնական հելիոպոլիգոններ,

- հելիոֆիկացնել մեկական գյուղ Հայաստանի մարզերում եւ Արցախում,

Կազմակերպել արեւային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային երիտասարդական էկոլոգիական խաղեր դպրոցականների եւ ուսանողական թիմերի մասնակցությամբ` «Հայաստանի բարի արեւ» մրցանակի համար:

Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդ

Տ.գ.դ.Վ.Համազասպյան (խորհրդի նախագահ), տ.գ.թ. Վ.Հերունի, ակադեմիկոս Ա. Աղամբեկյան (Մոսկվա), ֆ-մ.գ.դ. Ս. Դավթյան, ֆ-մ.գ.դ. Ա. Օրբելի (Ս.Պետերբուրգ), բ.գ.դ. Լ. Սարգսյան, բժ.գ.դ. Ա.Խաչատրյան (Նովոսիբիրսկ), ֆ-մ.գ.դ. Վ.Սաֆարյան (Ֆրանսիա, ռուսախոս գիտնականների միջազգային միության նախագահ), աշխ.գ. թ. Խ. Սարգսյան, ք.գ.դ. Լ.Շիրինյան, աշխ.գ.դ. Կ.Դանիելյան, տնտ. գ.դ. Ն.Մուրադյան (Մոսկվա), տնտ. գ.դ. Թ.Մանասերյան, Ս Շահինյան (Շվեյցարիա), բժ.գ.դ. Բ. Հարությունյան, Վ. Մելքոնյան (Ֆրանսիա), Լ. Հովսեփյան (ԱՄՆ), տ.գ.դ. Պ.Բարսեղյան (ԱՄՆ), ֆ-մ.գ.դ. Ս.Սահակյան, տ.գ.թ. Գ. Մնացականյան, տ.գ.թ. Ս. Թադեւոսյան, Ս.Աֆյան, տ.գ.դ. Է.Ղարսլյան, ք.գ.դ. Ա. Տոնոյան, ք.գ.դ. Գ.Գեւորգյան, ք.գ.թ. Է.Խաչատրյան, Ն.Սիմոնյան (պատասխանատու քարտուղար):

Հարգանքներով`

Երկրների եւ աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր, հեռ.ՙ 37410-56-44-69; 37493 35-95-53, E-mail Technօstandard@mail.ru

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ