RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2160, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԳՐԻԳՈՐԻ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Հայկական գիտությունը ծանր կորուստ կրեց: Կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը:

Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը ծնվել է 1929 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի Պետական բժշկական ինստիտուտը 1950 թ.: Ավարտելով Երեւանի Պետական բժշկական ինստիտուի ասպիրանտուրան` 1954-ին պաշտապանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1968-ին դոկտորական թեզը:

Գիտական փառավոր ուղի է անցել երջանկահիշատակ գիտնականը: Նա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է ընտրվել 1986-ին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս 1994-ին, Նեյրոքիմիկոսների եվրոպական, ամերիկյան եւ միջազգային ընկերության անդամ (1990), Նեյրոքիմիկոսների հայկական ընկերության պրեզիդենտ (1995), Ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի (IBRO) անդամ (1990), Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ (2000), նույն ակադեմիայի հայկական մասնաճյուղի փոխպրեզիդենտ (2002), ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ (2012):

Կ. Ղարագյոզյանի ողջ աշխատանքային գործունեությունը նվիրված է եղել արյան մակարդման կենսաքիմիական եւ մոլեկուլյար-կենսաբանական պրոցեսների ուսումնասիրմանը, ֆոսֆոլիպիդների եւ ճարպաթթուների մասնակցությանը բջջի մետաբոլիկ պրոցեսներում տարբեր հիվանդությունների ժամանակ (արյան հիվանդություններ, շաքարային դիաբետ, դեղային թունավորումներ, սրտի ինֆարկտներ, պերիոդիկ հիվանդություններ եւ այլն):

Կոնստանտին Ղարագյոզյանը գիտական զեկուցումներով մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների (Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ԱՄՆ, Ճապոնիա եւ այլն): Նրա հաղորդումները միշտ արժանացել են գիտական հանրության բարձր գնահատականներին:

Կ. Ղարագյոզյանը 1981-1986 թթ. եղել է Հայկ.ՍՍՀ ԳԱ Բիոքիմիայի ինստիտուտի փոխտնօրենը, 1986-2006 թթ.ՙ Հայկ.ՍՍՀ ԳԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենը, 2007 թ.-իցՙ ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ:

2003 թ. Կոնստանտին Ղարագյոզյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու անվ. դիպլոմով եւ մեդալով, 2004 թ.ՙ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով:

Կոնստանտին Ղարագյոզյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա գործընկերների, հարազատների եւ Հայաստանի ողջ գիտական հանրության սրտերում:

ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2013 թ. ապրիլի 28-ին վախճանվեց ականավոր կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 30-ինՙ ժամը 12-ից 14-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պող., 24):

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ