RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1211, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 9-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը:

Միջազգային համբավ ձեռք բերած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն արդեն իններորդ անգամ ներկայացնում է հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ` հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ: Փառատոնի առաքելությունը չի սահմանափակվում դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելով: Այն հասարակության լայն շերտերին հնարավորություն տալիս է յուրահատուկ մթնոլորտում, երաժշտության ուղեկցությամբ դիտել պատկերասրահում գնտվող որմնանկարները:

Ականավոր երաժիշտ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, 2006-2012թթ. Փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված փառատոնի ծրագիրը բավականաչափ հագեցած է: Ելույթ կունենան Ջուլիետ Գալստյանը, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա), դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը եւ Հայկ Մելիքյանը, պատանի տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը, աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը (Ռուսաստան), Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ Լարային Քառյակը, ֆլեյտահարուհի Սառա Ուռենան (Իսպանիա), Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը (սոպրանո), Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Հայաստանի պետական կամերային նվագախումբըՙ Վահան Մարտիրոսյանի եւ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամենամյա (2006թ.-ից) հովանավորության եւ հոգատարության շնորհիվ:

«Ողջունելի են բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում կարեւոր տեղ է հատկացվում շնորհալի երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, դրա զարգացմանն ու կատարելագործմանը: Դա բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից եւ կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը լինեն հետեւողական ու անկեղծ: Տարիների ընթացքում հաջողություններ արձանագրած եւ միջազգային համբավ ձեռք բերած այս փառատոնը դարձել է Հայաստանի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը: Այն հրաշալի է նաեւ իր մատուցման ձեւի մեջ: Արվեստի եւ երաժշտության համադրությունը նույնքան գեղեցիկ է, որքան բնությունն ինքը: «Ազգային պատկերասրահն» աշխարհն իրական գույներով տեսնելու եւ այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2008թ.-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

***

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ