RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԴԻՐԻԺՈՐ ՔՈԼԻՆ ԴԵՎԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Երեկ, ապրիլի 29-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբըՙ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացավ իր հերթական համերգով: Որպես մենակատար հանդես եկավ միջազգային բազմաթիվ փառատոների դափնեկիր, վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:

Համերգը նվիրված էր անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դեւիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում:

Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի 6-րդ սիմֆոնիան, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը, Մորիս Ռավելի Վալսը եւ խորեոգրաֆիկ պոեմը:

Տեղեկացնենք, որ այսուհետեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ