RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1310, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցները Փարիզից տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգՙ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները: Բոլոր 5 պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Հաշտություն կնքեցին Արոնյանն ու Ադամսը, Վաշիե-Լագրավն ու Գելֆանդը, Լիժենն ու Սվիդլերը, Կրամնիկն ու Անանդը, Ֆրեսինեն ու Վիտյուգովը:

7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց Նիկիտա Վիտյուգովի հետ: Արոնյանը մեկ զինվոր պակաս ուներ, սակայն հավերժական շախի միջոցով 41-րդ քայլին պարտիան ավարտեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Ադամսն ու Վաշիե-Լագրավը, Սվիդլերն ու Կրամնիկը:

Տուրի մյուս 2 պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Անանդը հաղթեց Ֆրեսինեին, իսկ Գելֆանդը երկարատեւ պայքարից հետո 77-րդ քայլին պարտության մատնեց Լիժենին: Այդ հաղթանակի շնորհիվ Բորիս Գելֆանդը 4,5 միավորով ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ գլխավորեց աղյուսակը: 4-ական միավորով նրանց հետապնդում են Լեւոն Արոնյանը, Մայքլ Ադամսն ու Վիշվանաթան Անանդը:

Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Լորան Ֆրեսինեի հետ: Իսկ հաջորդ օրը Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Չի բացառվում, որ այդ պարտիան վճռորոշ լինի 1-ին տեղի համար մղվող պայքարում: 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Կրամնիկ-Գելֆանդ, Վաշիե-Լագրավ-Վիտյուգով պարտիաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ