RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1735, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 3-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Դոնեցկում Խարկովի «Մետալիստի» հետ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (1-1), «Շախտյորն» Ուկրաինայի առաջնության ավարտից 4 տուր առաջ պաշտոնապես գրանցեց իր հերթականՙ 8-րդ չեմպիոնությունը: 4-րդ տարին անընդմեջ Միրչա Լուչեսկուի սաներն ուժեղագույնն են ճանաչվում Ուկրաինայում: Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում 3-րդ տարին անընդմեջ դարձավ Ուկրաինայի չեմպիոն: «Մետալիստի» հետ հանդիպումը «Շախտյորի» կազմում պաշտոնական մրցումներում Հենրիխի հոբելյանականՙ 100-րդ խաղն էր: Դրանցից 68-ը նա անցկացրել է Ուկրաինայի առաջնություններում, 9ՙ գավաթի մրցաշարում, 2-ըՙ սուպերգավաթի, 21-ըՙ եվրոգավաթների խաղարկություններում:

Չեմպիոնության առթիվ «Շախտյորին» շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը. «Այս մրցաշրջանում դուք դրսեւորեցիք ձեր լավագույն խաղային որակները, թիմային հիանալի խաղ ցուցադրեցիք: Հուսով եմ, որ ակումբի հաջողությունները միջազգային ասպարեզում լուրջ նվաճումների հիմք կհանդիսանան»:

Հաջողության առթիվ թիմի ֆուտբոլիստներին շնորհավորել է նաեւ ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը, որն արդեն 17 տարի «Շախտյորի» սեփականատերն է: Անդրադառնալով հաջորդ մրցաշրջանում թիմի խնդիրներին, Ախմետովը նշել է, որ ամեն ինչ անելու է «Շախտյորի» առանցքային ֆուտբոլիստներին պահելու եւ նոր խաղացողներով ուկրաինական ակումբը համալրելու համար:

Թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ «Շախտյորի» ղեկավարությունը ցանկանում է Մխիթարյանին պահել թիմում: Նա նշել է, որ Մխիթարյանի հարցով ակումբը դեռեւս պաշտոնական առաջարկ չի ստացել: Ռումինացի մասնագետը նաեւ ասել է, որ լրատվամիջոցները չափազանցում են Հենրիխի տրանսֆերային արժեքըՙ նշելով 20-40 մլն եվրո: Նրա պայմանագրում նշված թիվը ցածր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ