RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1020, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ

Հրաձգության աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի հիշատակին էր նվիրված գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Վազող թիրախ խառը վազք 10 մետրից հրաձգությունում Լիլիթ Մկրտչյանը հանրապետության նոր ռեկորդ սահմանեցՙ վաստակելով 369 միավոր: Նույն վարժության տղամարդկանց մրցումներում բոլորից դիպուկը Ռազմիկ Մինասյանն էր:

Օդամղիչ ատրճանակով 10 մետր վարժությունում աղջիկներից հանրապետության չեմպիոնուհի հռչակվեց Գոհար Դանիելյանը: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Նինա Թորոսյանն ու Մարիամ Խաչատրյանը: Տղամարդկանց մրցավեճում ուժեղագույնը Զավեն Իգիթյանն էր:

Օդամղիչ հրացանով 10 մ վարժությունում տղամարդկանց մրցավեճում չեմպիոն հռչակվեց Հրաչ Բաբայանը, իսկ աղջիկներից ամենադիպուկը Սուսաննա Հովհաննիսյանն էր: Վազող թիրախ նորմալ վազք 10 մ վարժությունում տղամարդկանցից լավագույնը Ռազմիկ Մինասյանն էր, կանանցիցՙ Լաուրա Ավետիսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ