RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2083, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՌՈՒՍԼԱՆ ՑԱՐՆԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՑ

Ի. Պ.

Ապրիլի 30-ին Ռուսլան Ցարնին` հորեղբայրը Թամերլան ու Ջոհար Ցարնաեւների, որոնք համարվում են վերջերս Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հեղինակները, անձամբ կապվել է Բոստոնում հրատարակվող «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հետ ու հայ համայնքից ներողություն խնդրել իր վերջին հայտարարությունների համար:

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների մասին իր վերջին քննարկումներում Ռուսլան Ցարնին հիշատակել էր հայերին: Լրատվամիջոցներին փոխանցած իր նախկին հայտարարություններում նա խոսել էր վերջերս իսլամ ընդունած Միշայի մասին (Միշայի անունն այժմ հաղորդվում է որպես Միխայիլ Ալախվերդով): Ռուսլան Ցարնին ասել էր` Միշան, որն ունի հայկական ծագում, ոչ մուսուլմանների հանդեպ բռնության պատկերացումներով «լվացել» է Թամերլան Ցարնաեւի ուղեղը:

«Արմինյն միրոր սփեքթեյթրից» տեղեկանում ենք, որ Ռուսլան Ցարնին, զանգելով թերթի խմբագրություն, նշել է, որ Միշայի ազգային պատկանելությունն իր հայտարարության հետ որեւէ կապ չունի: «Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, կուզենայի այդ հայտարարությունս երբեք արած չլինեի», ասել է Ռուսլան Ցարնին` եւս մեկ անգամ ներողություն խնդրելով, որ հայ համայնքի անունը կապել է «այս չարամիտ իրադարձությանը»:

Թեմայի մասին հեռախոսով Ցարնին խոսել է հակիրճ եւ ասել, որ չի կարող պատասխանել լրացուցիչ հարցերի կամ մեկնաբանել:

Իսկ որոնումը հեռախոսահամարի, որից զանգահարել էր Ցարնին, հաստատել է` հեռախոսազանգը ստացվել է Մերիլենդի մի բջջային հեռախոսից` գրանցված հենց Ցարնիի անունով:

«Ազգ»-ը ավելի մանրամասն կանդրադառնա Ցարնիներինՙ առաջիկայում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ