ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ Օրերս պաշտպանության նախարարությունը BlogNews-ի հետ համատեղ հրաձգության մրցույթ էր կազմակերպել բլոգերների եւ լրագրողների միջեւ: Սկզբում ՊՆ աշխատակիցները մասնակիցներին մանարամասն ծանոթացրին զենքին ու կրակելու նրբություններին, ապա սկսվեց մրցույթը: Լրագրողները ջախջախիչ հաղթանակ տարան բլոգերների նկատմամբ եւ նույնիսկ բլոգերների թիմիՙ բանակում ծառայած տղաները չկարողացան կրճատել հաշվի միջեւ եղած տարբերությունը: Յուրաքանչյուր թիմից մրցում էին տասը հոգի: Մրցույթի վերջում լավագույն երեք հրաձիգ ճանաչվեցին Էրիկ Անթառանյանը (9+8+9+10), Մանանա Հովակիմյանը (10+10+9+6) եւ Արծրուն Հովհաննիսյանը (10+8+8+7): Լավագույններին ՊՆ-ն հատուկ նվերներ է խոստացել: Հաջորդ մրցույթը կլինի Strike ball-ը: |