ԴԻԱՐԲԵՔԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔՐԴԱԿԱՆ ՀՐԵԱՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Հ. Չ. Ապրիլի 30-ի համարում այդ մասին նշել է Odatv.com կայքէջը: տեղեկության համաձայն, նույն օրը Դիարբեքիր այցելող քրդական հրեաների պատվիրակությունը, որը գլխավորում է Երուսաղեմի մոտակայքի Մեվասսերեթ Ցիոն ավանի կառավարիչ Արիե Շամամը, հանդիպել է Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին: Պատվիրակության կազմում են Շամամի տեղակալ Հավիվ Լեւին եւ ավանի կրթության ու սպորտի վարչության պետ Յաիր Ռոմախը: Թուրքական կայէջը նշում է, որ Մեվասսերեթ Ցիոնը 28 հազար բնակչությամբ ավան է, սակայն ունի հնագույն պատմություն, քանի որ նշվում է Հին Կտակարանում: Պատվիրակությունը Թուրքիա է անցել Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանից, եւ ավանում բնակվում է շուրջ 7000 քրդական հրեա: Այս հրեաները, որոնց, ըստ կայքէջի, կոչում են «Քուրդիստանի հրեաներ», Մեվասսերեթ Ցիոն են տեղափոխվել Հյուսիսային Իրաքից դեռեւս Իսրայելի կազմավորման օրերին: Հիշեցման կարգով նշենք, որ քրդական հրեա էր, այլ ոչ թե քուրդ, պանթուրքիզմի հիմնադիր Զիա Գյոքալփը, որին Հայոց ցեղասպանության ծրագրմանը, կազմակերպմանն ու իրագործմանը մասնակցելու համար 1919-ին դատապարտել էր օսմանյան ռազմական ատյանը, իսկ 1920-ին անգլիական ռազմածովային ուժերի հրամանատարությունը օկուպացված Ստամբուլից նույն մեղադրանքով աքսորել էր Մալթա: |