RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 45

«ԿԱՐՈ՞Ղ Է ԿԻՆՈՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԲՈՒՆԵՐԸ»

Այս խորագրով այսօր, մայիսի 2-ին, Բելմոնտի (Մասաչուսեթս, ԱՄՆ) Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAAS) շենքում դասախոսություն է կարդալու եւ իր կարճամետրաժ «Պոլիս» ֆիլմն է ցուցադրելու ճանաչված ամերիկահայ ֆիլմարտադրիչ Էրիկ Նազարյանը:

Քսանրոպեանոց ֆիլմը, որը 2011-ին արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին 14-րդ «Արփա» միջազգային կինոճառատոնում, պատմում է ուդ նվագող մի հայ երաժշտի մասին, որը Ստամբուլ վերադառնալովՙ փորձում է գտնել իր պապի երաժշտական գործիքների խանութը:

Սցենարիստ եւ ֆոտոլրագրող Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Լոս Անջելեսում: Ավարտել է կինեմատոգրաֆիական արվեստների կրթօջախը:

Նրա 2007-ին նկարահանած «The Blue Howv» լիամետրաժ ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի ժամանակ, արժանացել է 6 միջազգային մրցանակների: Ներկայիս զբաղված Քրիս Բոհջալյանի աղմուկ հանած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի էկրանավորման աշխատանքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ