RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1949, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ 93 000 ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿՆՎԱԶԻ 80000-ՈՎ

Հ. Հ.

Թեպետ ամբողջ աշխարհում լուրջ պայքար է ընթանում սեռով պայմանավորված աբորտների դեմ, հարցը գտնվում է անգամ ամենաբարձր ատյաններում, սակայն դեռեւս որեւէ լուրջ առաջընթաց այս խնդրի առնչությամբ չկա: Հատկապես ասիական, արեւելյան երկրներում, ի թիվս գենդերային այլ հիմնախնդիրների, սեռով պայմանավորված աբորտները շարունակում են մնալ գերխնդիր: Հայաստանում էլ հարցը ոչ միայն մտահոգիչների ցանկից է, այլեւ խոր արմատներ է գցել:

1996-ին 100 աղջկա դիմաց 115 տղա էր ծնվում, մինչդեռ նորման 104-100 հարաբերակցությունն է: Խնդիրը դառնում է ավելի սարսափելի, երբ ընտանիքում երկու երեխա կա, եւ ամուսինները սպասում են երրորդին. այդ ժամանակ հարաբերակցությունը հետեւյալն էՙ 160 տղա 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն այս խնդրի կապակցությամբ հերթական ուսումնասիրությունն է կատարել, որոնք ներառվել են «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» ժողովածուի մեջ:

Համաձայն ուսումնասիրության արդյունքներիՙ եթե ընտանիքներում աղջիկ երեխաների հանդեպ շարունակվի այս «վերաբերմունքը», ապա Հայաստանը 2060-ին կկորցնի գրեթե 93 000 ապագա մայրերի, իսկ բնակչությունը կնվազի 80 000-ով:

Սա մի խնդիր է, որ հնարավոր չէ մեկ օրում լուծել: Սա արժեքային համակարգ է, եւ կառավարության ընդունած օրենքը կամ հրամանագիրը չի կարող այդ համակարգի վրա ազդեցություն ունենալ: Անհրաժեշտ է ժամանակի ընթացքում այդ արժեքային համակարգում փոփոխություններ մտցնել եւ իրավիճակն այդ կերպ շտկել: Շատ կարեւոր է նաեւ հայ հասարակության ճիշտ արձագանքը, որպեսզի պայքարեն, քննադատեն, ընդդիմանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ