RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 842, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸՙ ԱՅՍՕՐ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամ մայիսի 3-ին, ժ.19.00-ին, «Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի շրջանակներում կներկայացնի տաղանդաշատ դաշնակահար Հայկ Մելիքյանին: Համերգային ծրագրում ընդգրկված են 20-21 դդ. կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ համերգի ավարտին դաշնակահարը կներկայանա իմպրովիզացիաներով:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի եւ քննադատների կողմից ճանաչված է որպես ժամանակակից երաժշտության լավագույն կատարողներից մեկը, ով իր վառ երեւակայությամբ եւ վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000-ին Հռոմումՙ 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության «Concerto di Concerti» միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների բազում երկրներում: 2000-ին Հռոմում կայացած 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության «Premio Valentino Bucch» միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ