Տոնական օրերին սովորաբար քննադատական խոսքեր չեն ասում: Ընդունված է, որ այս կամ այն տոնի առթիվ սովորաբար շռայլում են դրական խոսքեր ու մաղթանքներ: Երեկ էլ մերՙ լրագրողների մասնագիտական տոնն էր: Ամբողջ աշխարհում մայիսի 3-ը նշվում է որպես մամուլի ազատության օր: Երեկվանից ամենատարբեր կազմակերպություններ զեկույցներ են հրապարակում աշխարհում մամուլի ազատության վիճակի մասին, ...
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (նախագահ Արտակ Զաքարյան) կազմակերպել էր լսումներ, նպատակն էր պատկերացնել այն խնդիրները, որոնք կլինեն Հայաստանի նախագահության ընթացքում: Լսումներին ներկա էին եւ ելույթ ունեցան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը , ...
Սպասվում է, որ Թուրքիայի կառավարությունը կստորագրի պայմանագիր ճապոնական ու ֆրանսիական կոնսորցիումի հետ: Համաձայն պայմանագրի` Թուրքիայում կառուցվելու է նոր ատոմակայան, իսկ նախատեսված գումարը հաշվարկվել է 22 միլիարդ դոլար: Սպասվում է, որ գործարքը կստորագրի Ճապոնիայի վարչապետը Թուրքիա իր այցելության ընթացքում: Սա կլինի Թուրքիայի երկրորդ ատոմակայանը: Ներկայումս Թուրքիան իր սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 97 ...
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է Միացյալ Նահանգների այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Հայաստանում, Երեւանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, լինել ուշադիր, քանի որ ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի մոտ կարող են հավաքվել մարդկանց փոքր ամբոխներ:
Երեկ արտակարգ միջադեպ է գրանցվել Սումգայիթում: Քաղաք էր այցելել Իլհամ Ալիեւը, որպեսզի անձամբ կտրի «մի շարք նոր օբյեկտների բացման» կարմիր ժապավենները: Սումգայիթի հասարակության մի խումբ համարձակ ներկայացուցիչներ, տեղյակ լինելով, որ նախագահը չի կարող քաղաքից հեռանալ առանց հոր հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու, նախապես հավաքվել են Հեյդար Ալիեւի անվան հրապարակում:
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանը գնահատված է որպես երկիր, «որտեղ հավատի ազատության հարցում իրավիճակն անբավարար է»: Իսկ Fredom Hause-ն Ադրբեջանում մամուլը համարել է «անազատ»:
Գերմանական taz-ը, ապրիլի 26-ին անդրադառնալով Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, Յուրգեն Գոթթշլիխի մեկնաբանությամբ հրապարակում է ներկայացրել: «Սա հեղափոխությունից պակաս չէ», Լոնդոնից ժամանած Արա Սարաֆյանի գոհունակությունն է փոխանցում թերթը: «Կարող էի ազատ խոսել, ասել այն, ինչ կամենում էի»: Երեւում է, գրում է մեկնաբանը, Սարաֆյանը դժվար է հավատում, թե իրականում Ստամբուլի կենտրոնում ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին: Այդ մասին տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները, վերջինիս գործունեության ընդլայնման, Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոն հիմնելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Ոստիկանության գնդապետի խոսքերը ցնցող էին. դիմելով իր ապագա խնամունՙ նա ասաց. քո արտադրած երշիկեղենով մեր մարդկանց թունավորելը քիչ համարելովՙ հիմա էլ արտահանելու մասին ես մտածում, ամոթ է, չեմ թողնի:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում են խրախուսել հեռանկարային ոլորտում հետաքրքրություն եւ ձիրք դրսեւորող երիտասարդներին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կայացել է ռոբոտների ցուցադրության հերթական մրցույթը:
Մինչ հայերը Մ. Նահանգներում վշտակից հետեւում էին Բոստոնի մարաթոնյան վազքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մանրամասներին, մի ռումբ պայթեց զանգվածային լրատվամիջոցներում, որ նրանց սթափեցրեց եւ ստիպեց, որ արդարություն պահանջեն: Ահաբեկիչների հորեղբայր Ռուսլան Ցարնին հիշատակել էր «Միշա» անունով կասկածելի անցյալի տեր մի անձնավորության, որը ենթադրաբար «լվացել» էր ավագ եղբայր Թամեռլանի ուղեղը: Այդ ...
Մի քանի տարի արդեն Մաշտոցի պողոտայի «ՀայԱրտ» մշակույթի կենտրոնի օղակաձեւ կառույցներից մեկի ճակատային մասին երեւանցիները կարդում են «Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ» վերտառությունը: Այդ տարածքը նկարչի թանգարանի վերածելու գաղափարը ծագել էր դեռեւս 2004-ին, այս ընթացքում տարվել են այն իրականություն դարձնելու նախապատրաստական տարաբնույթ աշխատանքներ-բանակցություններ: Եվ ահա վերջապես ցուցասրահի բացումը կայացավ երեկՙ հանդիսավորապես, Էդուարդ ...
Օրերս աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդեցին ԱՄՆ-ում երեխայի կամա թե ակամա կատարած սպանության մասին: Լիցքավորված հրացանով խաղացող 5 տարեկան մանչուկը սպանել էր 2 տարեկան քրոջը: Այդ միջադեպը ամերիկացիներին կրկին հիշեցրեց Նյութաունի «Սենդի Հուկ» վարժարանում կատարված նախճիրը (26 զոհ), սակայն երկրում ոչինչ չփոխվեց:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 40-րդ տուրն անվանեց հանրապետության նոր չեմպիոնին: Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում 1-0 հաշվով հաղթելով «Փյունիկին», «Շիրակն» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար ու պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը: «Շիրակին» հաղթանակ պարգեւեց Լամին Լի Յորոն, որը 81-րդ րոպեին ստանալով աջ թեւից Լեւոն Փաչաջյանի փոխանցումը, գրավեց անպաշտպան ...
Իսպանիայի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Կարեն Մովսիսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Դինեշ Շարմայի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերը 5 միավորով Ստանիսլավ Սավչենկոյի, Վլադիմիր Պետկովի, Սալվադոր Դել Ռիոյի, Սվայանգսու Սաթիապրագիանի եւ Սապտարշի Ռոյի հետ գլխավորեց աղյուսակը:
Աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանին շուտով նոր փորձություն է սպասվում: Նա կմասնակցի մայիսի 8-ին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում առաջին անգամ անցկացվելիք շախմատի գերմրցաշարին:
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի մրցախաղն էր առաջատարներից մեկիՙ Ռաֆայել Լեյթաոյի հետ: Մրցակիցները հաշտություն կնքեցին: Մխիթարյանը վաստակեց 6 միավոր եւ շարունակում է առաջատարների հետապնդումը: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Ֆիեռը, Ռաֆայել Լեյթաոն ու Դիեգո Բեռարդինոն:
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի Հայաստանի ֆեդերացիան հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 6-11-ը Էլբրուսում կայանալիք էքստրեմալ մարզաձեւերի ամենամյա փառատոնին: Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանն ու Հովհաննես Մարտիրոսյանը:
Երեկ Շուշիում բացվել է մանկապատանեկան ֆուտբոլի մարզադաշտ: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որի անձնական միջոցներով է կառուցվել մարզադաշտը: Այս մասին armsport.am-ին տեղեկացրել է Շուշիի մշակույթի բաժնի ղեկավար Անահիտ Եսայանը:
Վաղը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մասնակիցները կանցկացնեն 11 տուր: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կպարգեւատրվի 14 հազար եվրոյով, 2-րդ մրցանակակիրըՙ 11, 3-րդըՙ 9 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստներ: