RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1244, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Ի. Պ.

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է Միացյալ Նահանգների այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Հայաստանում, Երեւանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, լինել ուշադիր, քանի որ ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի մոտ կարող են հավաքվել մարդկանց փոքր ամբոխներ:

ԱՄՆ դեսպանատնից ստացված հաղորդագրությունում նշվում է, որ անգամ խաղաղ հավաքները կարող են լարվածությունը վերածել բռնության: Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում է տեղի իրադարձություններին հետեւել մամուլի միջոցով եւ լինել իրազեկ իրենց շրջակայքի մասին: Դեսպանատունը նաեւ հորդորում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներինՙ գրանցվել STEP (Department of States Smart Traveler Enrollment Program) համապատասխան ծրագրում, որը փոխանցում է անվտանգության վերջին թարմացումները եւ դեսպանատան համար ավելի հեշտացնում որեւէ հրատապ դեպքում իր քաղաքացիների հետ կապվելը: Եվ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնց ինտերնետը հասանելի չէ, կարող են ուղղակի դիմել դեսպանատուն եւ անվտանգության համար գրանցվել հենց դեսպանությունում:

Թե ինչու է դեսպանությունը խուճապ ստեղծում իր քաղաքացիների միջավայրում, երեւի միայն ինքը գիտի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ