RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1838, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Ա. Մ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին: Այդ մասին տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ստեղծված «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքները, վերջինիս գործունեության ընդլայնման, Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոն հիմնելու հնարավորություններին առնչվող հարցեր:

Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու փոխգործակցության մակարդակը եւ նպաստելու մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Միաժամանակ կարեւորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը, Տակույա Հիրանոյի խոսքով, կարեւոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում:

Տեղեկացվել է, որ ներկայումս քննարկման փուլում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ հուշագրի ստորագրման նախագիծըՙ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ