RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013



Տեղադրվել է` 2013-05-03 23:44:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1043, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 14 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Վաղը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Մասնակիցները կանցկացնեն 11 տուր: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կպարգեւատրվի 14 հազար եվրոյով, 2-րդ մրցանակակիրըՙ 11, 3-րդըՙ 9 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստներ:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 14 շախմատիստներ: Ցուցակը գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը, որն իր 2705 վարկանիշով մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն Դմիտրի Յակովենկոն (2731), Եվգենի Տոմաշեւսկին (2719), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2718), Յան Նեպոմնյաչնին (2710) եւ Ալեքսանդր Արեշչենկոն (2709):

Սերգեյ Մովսիսյանը վարկանիշով (2693) 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2667)ՙ 25-րդը: Հայաստանից մրցասպարեզ դուրս կգան նաեւ Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Վլադիմիր Պողոսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #73, 04-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ