Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե կիրակի օրը տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին ինչ-որ անսպասելի կամ անկանխատեսելի բան է տեղի ունեցել: Երբ նույն տարվա մեջ տեղի են ունենում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնցում արձանագրվում են կանխատեսելի արդյունքներ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ միեւնույն բանը պետք է կատարվի նաեւ ...
«Ազգ»-ի նախորդ համարում մենք կարծիք էինք հայտնել, որ Ադրբեջանում դավանանքի ազատության մասին ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցը կարող է այդ երկրում բերել իսլամական կուսակցության դերի աշխուժացման: Երեկ Ադրբեջանի իսլամական կուսակցության գործադիր կոմիտեն նիստ է հրավիրել եւ քննարկել աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների հարցը:
Հայ եւ արաբ ժողվուրդների թշնամության մասին երբեք որեւէ խոսակցություն չի եղել: Գուցեՙ որովհետեւ հայերս երբեք որեւէ ժողովրդի մեզ թշնամի չենք համարում, գուցեՙ որովհետեւ արաբ` հատկապես Սիրիայի արաբ ժողովուրդը մեր ժողովրդի զավակներին հյուրընկալեց Ցեղասպանության ժամանակ, եւ վերջապես գուցեՙ որովհետեւ Լիբանանի հանրապետության կայացման, նրա պատմության մեջ անուրանալի տեղ ու դիրք ունեն հայերը: ...
Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Փակ շուկայի» հարցը կկարգավորվի, շուկան կպահպանի արտաքին տեսքն ու սեփականատերը միայն ավտոկայանատեղի կկառուցի, որը որեւէ կերպ չի վնասի շուկային, սակայն ավագանու ընտրություններից մեկ օր անց շուկայի սեփականատեր, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հրամանով կրկին սկսվել ...
Լոս Անջելեսի ՌԱԿ «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկությամբՙ Շառլ Ազնավուրը RTL հեռուստատեսության միջոցով անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանըՙ խնդրելով նրան «փոխել քաղաքականության ուղղությունը եւ դա անել հնարավորինս արագ»:
Անգլիայում գործունեություն ծավալող «Կոմիտաս ինստիտուտի» եւ Լոնդոնի համալսարանի «Հայաստանի բարեկամներ» ընկերությունը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպել են միջոցառումների շարք, առաջինը կայացել է ապրիլի 16-ին: Ըստ ստացված հաղորդագրությանՙ այդ օրը ներկայացվել է ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:
Associated Press-ը ներկայացրել է ապրիլի 24-ին կատարված համաշխարհային պատմական իրադարձությունների ցանկ, որտեղ 1915-ը նշվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Տարվա 114-րդ օրը պատմության մեջ նշանավորվել է մի շարք կարեւոր իրադարձություններով: 1792 թ. այդ օրն է ստեղծվել Ֆրանսիայի պետական օրհներգըՙ «Մարսելիեզը»: 1800 թ. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Կոնգրեսի գրադարանի ստեղծման ...
Ժանո Պողոսյանը Օրանժից (Կալիֆոռնիա) տեղեկացնում է, որ Ուալլասի «Ամենայն Հավատո» մատուռում, հոծ բազմության ներկայությամբ, ապրիլի 17-ին տեղի է ունեցել երկխոսություն ցեղասպանությունը հիշելու պարտականության վերաբերյալ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի միջեւ (նկարումՙ ձախից):
Մայիսի 10 կառավարության երեկվա որոշմամբ ոչ աշխատանքային է լինելու, չորս օր անընդմեջՙ մայիսի 9-ից 12-ը, կլինեն հանգստյան օրեր: Նման որոշումներ կառավարությունը տարեկան ընդունում է նվազագույնը 4 անգամ` մեռելոցների ժամանակ: Մի քանի անգամ էլ լինում են այնպիսի օրեր, երբ տոն օրվան հաջորդում է ուրբաթ օրը, ինչպես այս անգամ է եղել: Այդ ...
Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 5-ին, 2012-ի խորհրդարանական եւ փետրվարին կայացած նախագահական ընտրությունների շարունակությունն էր, թե՚ ձեւի ու բովանդակության, թե՛ արդյունքների առումով:
Առեղծվածներով շղարշված Միջերկրական ծովում ավելի քան 1200 տարի թաղված եւ մինչ այժմ «անհետ կորած» համարվող Հերակլիոն քաղաքը, ըստ ապրիլի 30-ի եւ մայիսի 1-ի «Հաֆինգտոն-կոմ» կայքի, հնէաբանները հայտնաբերել են Ալեքսանդրիայի մոտ գտնվող Աբուկիր ծոցում: Դուրս են բերվել զարմանալիորեն լավ պահպանված արժեքավոր ցուցանմուշներ եւ հուշարձաններ:
Գլենդեյլի կենտրոնական գրադարանի դահլիճում ապրիլի 19-ին կայացել է ֆրանսահայ մրցանակակիր կինոարտադրիչ Մաթյու Զեյթինջիօղլուի վավերագրական «Ձիթապտուղ վաճառողի որդին» 76-րոպեանոց ֆիլմը, որը Թուրքիայում անցկացրած իր օրերի մասին է: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթրի»ՙ նա Թուրքիա է գնացել կնոջ հետՙ մեղրամիսը անցկացնելու եւ իր հայկական արմատները պարզելու համար: Տեղացիների հետ հարցուփորձերից ու քննարկումներից նա ...
Մեծարգո պրն Ավիկ Իսահակյան, երբ տարիներ առաջ Ձեր գործընկերները մի քանի նամակ հրապարակեցին, որոնք վարկաբեկում էին Ձեզ, ես շատ վրդովվեցի, ոչ թե փաստերի ճիշտ կամ սխալ լինելու համար, այլ հեղինակների ցածր, մտավորականներին ոչ վայել էպիտետների ու որակումների համար:
«Եվրոտեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայաստանյան պատվիրակությունը մայիսի 7-ին կմեկնեն մրցույթը հյուրընկալող երկիր` Շվեդիա: Մայիսի 10-ին խումբը հատուկ համերգ կտա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Գոռը եվրոտեսիլյան պատմության մեջ այն միակ երգիչն է, որի մասնակցությանը «Եվրոտեսիլ 2013»-ին կողմ է հայերի համարյա թե մեծամասնությունը: Գոռը արդեն մեկ ...
Իր հիմնադրման 103-րդ տարեդարձի շրջանակներում ՀԲԸ միության Պլովդիվի մասնաճյուղը «Երեխաներն ու երիտասարդները մեր ապագան են» նշանաբանի ներքո կազմակերպել էր մի բարեգործական գալա-համերգ, որի ընթացքում հինգ հազար դոլար է հավաքվել, տեղեկացնում է ՀԲԸՄ-ի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրությունը: Գումարը ծախսվելու է Հայաստանում ՀԲԸՄ-ի ամառային ծրագրերին բուլղարահայ երեխաների մասնակցությունը ապահովելու նպատակով:
Այսօր «Հրազդան» մարզադաշտում ժամը 19-ին կտրվի ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպման մեկնարկը: Գործող գավաթակիր Գյումրիի «Շիրակը» պատվավոր մրցանակը կվիճարկի «Փյունիկի» հետ, որը 5 անգամ տարբեր տարիներին պատվո շրջան է կատարել բյուրեղապակյա գավաթով:
Բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքսանդր Միսկիրտչյանի կայծակնային հաղթանակները մեծ արձագանք են ստացել բելգիական լայն շրջանակներում: Բելգիական հանրային հեռուստատեսության ֆրանսիական առաջին ալիքըՙ La une-ը երեւի թե 10 տարուց ի վեր երբեւէ չի անդրադարձել Հայաստանին վերաբերող որեւէ իրողության, սակայն այս տարվա մարտ ամիսը եղավ բեկումնային: 3-րդ անգամ վաստակելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, Ալեքսանդր Միսկիրտչյանի հաղթանակը ...
Հայ հեծանվորդները հաջող ելույթներ ունեցան Իրանում եւ Լեհաստանում անցկացված միջազգային մրցաշարերում: Երեւանցի Էդուարդ Մաթոսյանը Իրանում անցկացված ասիական լիգայի բաց առաջնությունում 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում գրավեց 3-րդ տեղը:
Իսպանիայի Մայորկա քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակը զիջեց իսպանացի Սալվադոր դել Ռիո դե Անգելիսին: Ավարտական 3 տուրերում Կարենը հաղթեց Իլյա Զարագացկուն, ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Պետկովի եւ մրցաշարի հաղթող Սալվադոր դել Ռիո ...
Սենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի առաջնության կանանց մրցաշարում հաջող է մեկնարկել Տաթեւ Աբրահամյանը, որը 3 տուրից հետո վաստակած 2,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Տաթեւը մրցաշարը սկսեց Սաբինա Ֆոյսորի եւ Քամիլա Բագինսկայթեի նկատմամբ տոնած 2 անընդմեջ հաղթանակներով: 3-րդ տուրում նա առաջին կես միավորը կորցրեց Ալյոնա Կացի հետ պարտիայում:
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 14 հայ շախմատիստներից 7-ը հաղթանակով մեկնարկեցին: Առաջին հաղթանակները տոնեցին Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: