RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1330, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԵՐԱԽՏԻՔ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԱՌԻԹՈՎ

Հ. Ա.

Հայ եւ արաբ ժողվուրդների թշնամության մասին երբեք որեւէ խոսակցություն չի եղել: Գուցեՙ որովհետեւ հայերս երբեք որեւէ ժողովրդի մեզ թշնամի չենք համարում, գուցեՙ որովհետեւ արաբ` հատկապես Սիրիայի արաբ ժողովուրդը մեր ժողովրդի զավակներին հյուրընկալեց Ցեղասպանության ժամանակ, եւ վերջապես գուցեՙ որովհետեւ Լիբանանի հանրապետության կայացման, նրա պատմության մեջ անուրանալի տեղ ու դիրք ունեն հայերը: Փոխարենը բազմաթիվ են փաստերը մեր բարեկամության:

Երեկ, մայիսի 6-ին, մայրաքաղաքի Իսակովի պողոտայում, Երեւանյան լճի մոտ, ամերիկյան դեսպանատան հարեւանությամբ, «Հայ ժողովրդից` արաբ ժողովրդին երախտիքի հուշարձան» վերտառությամբ հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Այն նվիրված է հատկապես Սիրիայի ու Լիբանանի (ժամանակին այս երկրները մեկ երկիր էին) մեծ ողբերգությանը. 1916-ի հենց մայիսի 6-ին թուրք Ջամալ փաշան, ով Կոստանդնուպոլսից էր գործուղվել Սիրիա, կախաղան հանեց արաբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներիՙ ազգային-ազատագրական պայքարի մարտիկների: Մինչեւ այսօր արաբները հիշատակում են այս օրը:

Արարողությունը տեղի ունեցավ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հանդիսապետությամբ: Ի դեպ, վերջինս ծնվել է Լիբանանում, այնուհետեւ երկար տարիներ ապրել Սիրիայում, եւ ինչպես ինքն է ասում. «Ինձ համար այդ երկրները հարազատ են»: Սրբազանը, ընդգծելով, որ արաբ ժողովուրդը հյուրընկալել է Ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդի զավակներին, ասաց. «Այսօր մենք ոչ միայն մեր երախտիքն ենք հայտնում արաբ ժողովրդին, այլեւ նրանց հետ, նրանց կողքին հիշատակում ենք իրենց անմեղ նահատակներին»:

Մարդկության դեմ կատարված մեծագույն ողբերգությունները կրոն, ազգային պատկանելիություն չեն ճանաչում, եւ դրանց դատապարտումը վերաբերում է բոլոր ազգերին, քանի որ կարող են տեղի ունենալ բոլոր ազգերի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ