RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1414, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸՙ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ

Մ. Բ.

Լոս Անջելեսի ՌԱԿ «Նոր օր» շաբաթաթերթի տեղեկությամբՙ Շառլ Ազնավուրը RTL հեռուստատեսության միջոցով անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությանըՙ խնդրելով նրան «փոխել քաղաքականության ուղղությունը եւ դա անել հնարավորինս արագ»:

Անդրադառնալով Սոցիալիստական կուսակցության քաղաքականությանըՙ աշխարհահռչակ երգիչն ասել է. «Սոցիալիստական կուսակցությունը ըմբոստության է ինձ դրդում, որովհետեւ ամեն անգամ, երբ հայերի համար ինչ-որ բան է լինում, նրանք քվեարկում են մեր դեմ»: Ազնավուրը նկատի է ունեցել Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքը, որի ընդունմանը կողմ էր Նիկոլա Սարկոզին, որին, սակայն, ձախերը մեղադրում էինՙ դիտելով դա բացառապես նախընտրական քարոզչություն: Այդուհանդերձ, հենց իրենք քվեարկեցին օրենքի օգտին, որի առաջին նախաձեռնողներն իրենք էին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ