RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1110, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔՙ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Հ. Ծ.

Անգլիայում գործունեություն ծավալող «Կոմիտաս ինստիտուտի» եւ Լոնդոնի համալսարանի «Հայաստանի բարեկամներ» ընկերությունը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպել են միջոցառումների շարք, առաջինը կայացել է ապրիլի 16-ին: Ըստ ստացված հաղորդագրությանՙ այդ օրը ներկայացվել է ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:

Առաջիկայում սպասվում են հետեւյալ միջոցառումները: Մայիսի 9-ին Լոնդոնի համալսարանի «Բրունեյ Գալերի» մասնաշենքում տեղի կունենա «Հիշողությունների մեջ մոլորված» ընդհանուր խորագրով Ուտրեխտ համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսորի օգնական դոկտ. Ուղուր Ումիտ Ունգուրի բանախոսությունը: Իսկ հունիսի 4-ինՙ «Ասորիները, քրդերն ու թուրքերը: Ողբերգություն հայերի ցեղասպանության կուլիսներում» խորագրով Սոդերտորն համալսարանի պրոֆեսոր դոկտ. Դեյվիդ Գոնտի բանախոսությունը:

«Կոմիտաս ինստիտուտում» գործող Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը հովանավորում է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ