RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1325, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 36

1200 ՏԱՐԻ ԱՆՑ ԳՏՆՎԵԼ Է ՀԵՐԱԿԼԻՈՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԸ

Հ. Ծ.

Առեղծվածներով շղարշված Միջերկրական ծովում ավելի քան 1200 տարի թաղված եւ մինչ այժմ «անհետ կորած» համարվող Հերակլիոն քաղաքը, ըստ ապրիլի 30-ի եւ մայիսի 1-ի «Հաֆինգտոն-կոմ» կայքի, հնէաբանները հայտնաբերել են Ալեքսանդրիայի մոտ գտնվող Աբուկիր ծոցում: Դուրս են բերվել զարմանալիորեն լավ պահպանված արժեքավոր ցուցանմուշներ եւ հուշարձաններ:

Քաղաքը, որին հույները տվել են Հերակլիոն, իսկ արաբներըՙ Թոնիս անվանումը, առաջինը հայտնաբերել են 2000-ին ֆրանսիացի հնէաբան, ջրասուզորդ, դոկտ. Ֆրանկ Գոդիոն եւ Հնէաբան ջրասուզորդների եվրոպական ինստիտուտի (TEASH) հետազոտող խումբը 4 տարվա որոնումներից հետո: Քաղաքը, ըստ նախնական տվյալների, եղել է ոչ միայն միջազգային առեւտրական, այլեւ կարեւոր կրոնական կենտրոն:

Մինչ այժմ Միջերկրական ծովի հատակից դուրս են բերվել 700-ից ավելի խարիսխներ, խորտարկված նավերի բեկորներ, ոսկեդրամներ, հունական կշիռներ, հին հունարենով գրված հուշատախտակներ, երեք մետր երկարությամբ քարե քանդակներ եւ հավանաբար զմռսված կենդանիների մարմիններ պարունակող սարկոֆագներ:

Մեծ քանակությամբ կերամիկական իրերի եւ մետաղադրամների առկայությունը ապացուցում է, որ քաղաքը ժամանակին եղել է չափազանց բարգավաճ: Այստեղ է գտնվել Ամոնի տաճարը, որը կրոնական կարեւոր դեր է խաղացել: Հիմնվել է մոտավորապես 8-րդ դարում մ.թ.ա.:

Հույն պատմիչ Հերոդոտոսի գրառումների համաձայնՙ հայտնի հերոս Հերակլեսի Եգիպտոս այցելության առթիվ այնտեղ կառուցվել է մի մեծ տաճար: Դարձյալ ըստ նրաՙ Տրոյական պատերազմից առաջ Հեղինեն ու Պարիսը այցելել են այդ քաղաքը:

Քաղաքի ջրասույզ լինելու հանգամանքների մասին ենթադրությունները տարբեր են: Դրանցից մեկը, ըստ Գոդիոյի խմբի, նշում է, որ ճահճային տարածքում հսկայական շենքերի ծանրությանը չի դիմացել քաղաքը եւ երկրաշարժային նույնիսկ փոքր ցնցումների հետեւանքով հայտնվել է ծովի հատակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ