RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013



Տեղադրվել է` 2013-05-06 23:15:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1782, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԼՈՎԴԻՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԸՙ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Հ. Ծ.

Իր հիմնադրման 103-րդ տարեդարձի շրջանակներում ՀԲԸ միության Պլովդիվի մասնաճյուղը «Երեխաներն ու երիտասարդները մեր ապագան են» նշանաբանի ներքո կազմակերպել էր մի բարեգործական գալա-համերգ, որի ընթացքում հինգ հազար դոլար է հավաքվել, տեղեկացնում է ՀԲԸՄ-ի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրությունը: Գումարը ծախսվելու է Հայաստանում ՀԲԸՄ-ի ամառային ծրագրերին բուլղարահայ երեխաների մասնակցությունը ապահովելու նպատակով:

Պլովդիվի երիտասարդ արհեստավարժները մեծ դերակատարություն են ունեցել գալա-համերգի հաջող անցկացման գործում: Ծրագրին մասնակցել են ՀԲԸՄ-ի «Էրեբունի» վոկալ եւ գործիքային խումբը, «Նաիրի» հայկական պարի եւ «Ռաչենիցա» բուլղարական պարի համույթները: Երեկոյի նշանակալի երեւույթը եղել է «Երեխաներիցՙ երեխաների համար» նշանաբանի ներքո անցկացված աճուրդը Հայաստանից Բուլղարիա տարված իրերի:

Կազմակերպիչները վստահեցրել են, որ հետագայում նման միջոցառումներ եւս կանցկացվենՙ խթանելու կապը մայր հայրենիքի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #74, 07-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ