RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1738, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԸՍՏ Independent-Իՙ ԻՍՐԱՅԵԼԸ «ԽԱՂՈՒՄ Է ԿՐԱԿԻ ՀԵՏ»

Պ. Ք.

Իսրայելն ուժեղացրել է իր քաղաքների հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը, մանավանդՙ Լիբանանի եւ Սիրիայի սահմանների մոտակայքում: Պատճառը մայիսի լույս 5-ի գիշերը Սիրիային իսրայելական օդուժի հասցրած հարվածներն են, որոնք մեծ լարվածություն են ստեղծել Մերձավոր Արեւելքում: Փորձագետները կարծում են, որ ներսիրիական հակամարտությունը կարող է դուրս գալ երկրի սահմաններից:

Իսրայելցի գեներալները հայտարարում են, թե անհանգստանալու պատճառ չկա, մինչդեռ Իսրայելի բանակը բերված է բարձր մարտավիճակի, իսկ մայիսի 6-ին Սիրիայի տարածքից գնդակոծվեցին Գոլանի բարձունքները: Իսրայելը դեռ պաշտոնապես չի էլ ընդունել, որ ինքը հարվածել է սիրիական տարածքին, էլ չենք խոսում զոհերի համար ներողություն խնդրելու մասին:

Դամասկոսում ասում են, որ իսրայելցիների հաջորդ գրոհը կստանա կոշտ հակահարված. դա կլինի գրեթե պատերազմի հայտարարում:

Բրիտանական Independent թերթը Իսրայելի գործողություններն անվանում է «խաղ կրակի հետ»: Այն վտանգը, որ Սիրիայի ներքին հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ Մերձավոր Արեւելքում, Իսրայելի քայլերի պատճառով առավել իրական է դառնում, արձանագրում է թերթը:

Սիրիայի հարեւանները, Արաբական պետությունների լիգան, ՄԱԿ-ը, Չինաստանը, Իրանը, Ռուսաստանըՙ ամենքը կոչ են անում թույլ չտալ հակամարտության ծավալում: Ինչ վերաբերում է բուն Սիրիային, ՄԱԿ-ի փորձագետները հայտարարում են, որ առկա են ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ: «Մենք չունենք կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վկայություններ», օրերս հայտարարեց ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի անդամ Կառլա դել Պոնտեն:

Միայն Սպիտակ տունը սրան արձագանքեց թերահավատության ոգով եւ ենթադրություն արեց, թե ավելի շուտ Բաշար Ասադի վարչակարգն է օգտագործում քիմիական զենք: Ի դեպ, ամերիկացիները չունեն իրենց պնդումն ապացուցող փաստեր: Փոխարենը ԱՄՆ-ում ավելի ու ավելի հաճախ են հնչում ապստամբների օգտին հակամարտությանը միջամտելու կոչեր: Կոնգրեսին արդեն ներկայացվել է օրինագիծ, որը թույլատրում է զենք մատակարարել ապստամբներին: Երկու ազդեցիկ սենատորներՙ Ջոն Մակքեյնը եւ Պատրիկ Լիհին, աճապարեցին հայտարարել, որ իսրայելական ռազմօդանավերի հարվածներն իբր ապացուցում են Սիրիայի հակաօդային պաշտպանության խոցելիությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ