RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2013, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՀԱՅ ԴԱՏԻ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՄԻՍՍՈՒՐԻՈՒՄ

Հ. Ծ.

Ընդլայնելով իր ներկայությունը Մ. Նահանգների հյուսիսարեւմտյան կենտրոնում, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Հայ դատ) նոր գրասենյակ է բացել Միսսուրիում, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Գրասենյակի պաշտոնական բացման մասին հայտարարվել է ապրիլի 28-ին Գրանայթ Սիթիի (Իլինոյս) Սբ Գրիգոր հայկական եկեղեցում հայերի ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողությունից հետո համայնքային կենտրոնում կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում:

Նոր գրասենյակը ղեկավարելու են եղբայրներ Ջոն եւ Ջեյկ Վարադյանները եւ Ջոն Դոնճոյանը, որոնք ճանաչված են համայնքում որպես եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ եւ «Երիտասարդաց դաշնակցության» սաներ:

Հուշ-երեկոյի ընթացքում խոսք են առել ԱՄՆ Արեւելյան շրջանի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը , Վեբստեր համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանող Բորիս Աբաջյանը , Հայ դատի հարավային Իլինոյսի գրասենյակի ակտիվիստ Սթիվ Հակոբյանը եւ հայր Ստեփան Բալջյանը :

Ծրագրի ավարտից հետո NBC-ի գործընկեր KSDK հեռուստաընկերությունը հարցազրույց է վարել Միշել Հակոբյանի հետ եւ լուսաբանել հայերի ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ