RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1026, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ՄԵՐՈՆՔ ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐՈՒՄ

Մ. Խ.

«Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, եվրատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը տեղի ունեցավ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը եւս մասնակցում էր, որի ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակությունից Թեւան Պողոսյանը երեկ Ազգային ժողովում պատմեցին սեմինարի մասին: Ըստ ԱԺ տեղեկատվության` քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես օրինակՙ ռուս-վրացական փոխհարաբերությունների, Վրաստանի ժողովրդավարության ամրապնդման, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր: Այս սեմինարն էլ, անկախ քննարկվող հարցերից, ադրբեջանցի պատվիրակներն օգտագործել են ռազմատենչ հայտարարությունների եւ «գրավյալ տարածքների» վերաբերյալ իրենց մշտական երգի համար, ինչը արժանացել է հայկական պատվիրակության անդամների համարժեք հակահարվածին: Ըստ Կ. Նահապետյանի` «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. տարածաշրջանային հաշտեցման խնդիրներ» թեմայի քննարկման ժամանակ խոսվել է նաեւ ԼՂ խնդրի մասին, մերոնք էլ ասել են, թե մինչեւ ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ չներգրավվի, բանակցություններում հնարավոր չի լինի տեղաշարժ արձանագրել: Սեմինարի շրջանակներում եւ Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են նաեւ ջավախահայության ինքնությանը, նրանց լեզվի ու մշակույթի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրներ, անդրադարձ է եղել նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման անհրաժեշտությանը: Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կառուցողական ու շահագրգիռ մոտեցում են ցուցաբերել քննարկումների ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ