RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 914, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԴԻՋԻԹԱԼ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Ասոցիացիան ստեղծվել է ենթաակցիզային ապրանքների ապօրինի առեւտրի դեմ պայքարելու նպատակով

Աշխարհի չորս խոշորագույն միջազգային ծխախոտային ընկերությունները ստեղծել են համատեղ ասոցիացիա, որի նպատակը ենթաակցիզային ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարն է.

British American Tobacco, Imperial Tobacco Group, Japan Tobacco International and Philip Morris International կազմակերպություններն այսօր ընթացք են տալիս են Դիջիթալ կոդավորման եւ վերահսկման ասոցիացիայի աշխատանքներին (DCTA), որը գործելու է միջազգային չափորոշիչների եւ դիջիթալ տեխնոլոգիաների միջոցովՙ կառավարությունների կողմից մաքսանենգության, կեղծարարության եւ հարկերից խուսափելու դեմ մղվող պայքարին աջակցելու ուղղությամբ:

DCTA-ի նպատակն է արդյունաբերության ոլորտում կատարվող հավաքական փորձաքննությունների միջոցով ապահովել միջազգային մատակարարման շղթաները եւ զարգացող բարդ տեխնոլոգիաների օգնությամբ իրական ապրանքը տարբերակել կեղծից:

Ծխախոտի եւ ոգելից խմիչքների ոլորտում ապօրինի առեւտրի կանխումը պահանջում է միջազգային համագործակցություն եւ նորագույն միջոցների կիրառում, որոնք կօգնեն մաքսային եւ հարկային համապատասխան մարմիններին ավելի դյուրին ճանապարհով բացահայտել հանցավորներին: DCTA-ն առաջարկում է փորձարկված անվտանգ եւ շահավետ լուծում, որը հիմնված է Codentify... տեխնոլոգիայի վրա:

Codentify...-ը թռիչքային մեծ քայլ է դեպի թվային դարաշրջան, որը բջջային հեռախոսի միջոցով ապահովում է կառավարությանն անհրաժեշտ այն տեղեկատվության արագ եւ հասանելի փոխանցումը, որի շնորհիվ վերջինս ապահովում է հարկային մուտքերը, ստուգում մատակարարումների օրինականությունը եւ ապահովում միջազգային նորմատիվ պահանջներըՙ ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանՙ ծխախոտի անօրինական առեւտրի վերացմանն ուղղված արձանագրությունը:

DCTA -ի խոսնակ Փեթ Հենեգանն ասել է. «Մատակարարման ներկայիս իրավական շղթաները համընդհանուր են, բարդ եւ ներառում են բազմաթիվ կողմեր: Երբ այս ամենին գումարվում են նաեւ քրեական տարրերի եւ ահաբեկիչների կողմից ապօրինի ապրանքաշրջանառություն իրականացնելու փորձերը, կառավարությունը պետք է տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումների կիրառմամբ ապահովի մատակարարման շղթան, եթե ցանկանում է այս վտանգավոր եւ խորացող խնդրի դեմ պայքարում իրական առաջընթաց գրանցել:

Աշխարհի չորս ամենամեծ միջազգային կազմակերպությունները միավորվել են, որպեսզի գործի դնեն Կոդավորման եւ վերահսկման ասոցիացիանՙ այդպիսով կառավարություններին առաջարկելով ապօրինի առեւտրի միջազգային խնդրի 21-րդ դարի լուծումը»:

Հենեգանի եզրահանգումը. «Կառավարության հետ համատեղ փորձում ենք գտնել այն ուղիները, որոնք թույլ կտան այս ծանր ժամանակաշրջանում ապահովել հարկային մուտքերը եւ կանխել սեւ շուկայում քրեական/հանցավոր տարրերի գործունեության ծավալումը: Մենք համոզված ենք, որ DCTA-ն կարող է ապահովել համապատասխան տեխնոլոգիաներով եւ փորձով, որոնք անհրաժեշտ են իրական ազդեցության հասնելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ