RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2286, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ 19 ՏՈԿՈՍԸ ԹԵՐԱՃ Է

Հ. Հ.

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի գնահատմամբՙ Հայաստանում թերասնման հարց կա, եւ դա է պատճառը, որ մեր երկրում երեխաների շրջանում թերաճությունը կազմում է 19 տոկոս:

Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 5 տոկոսը թերքաշություն ունի, իսկ 15 տոկոսըՙ գերքաշություն:

«Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի ժամանակ Հենրիետ Արենսը շեշտում է, որ եթե ցուցանիշը համեմատենք նախորդ տարիների վիճակագրության հետ, ապա լուրջ առաջընթաց չի նկատվում: «Առաջընթաց չկա նաեւ այն երեխաների թվի առումով, որոնք մինչեւ 6 ամսականը սնվում են բացառապես կրծքի կաթով: Եվ եթե մինչեւ 2005-ը նման երեխաների թիվը եղել է 33 տոկոս, ապա 2010-ինՙ 35 տոկոս:

Հայաստանում լուրջ մտահոգության առիթ է նաեւ անեմիայի ցուցանիշը ինչպես նախադպրոցական տարիքի երեխաների, այնպես էլ վերարտադրող տարիքի կանանց շրջանում: Երեխաների շրջանում անեմիայի 37, իսկ կանանցՙ 25 տոկոս է արձանագրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ