RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1025, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺՆԵՎԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 27-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

Մայիսի 1-5-ը Ժնեւում տեղի ունեցավ Գրքի միջազգային 27-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Salon du livre), որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովել էր «Թոփալյան» հիմնադրամը: Ցուցահանդեսի պատվո հրավիրյալ երկիրն այս անգամ Մեքսիկան էր:

Ժնեւի Palexpo ցուցասրահում անցկացվող ամենամյա այս ցուցահանդեսում ավանդաբար մեծ է լինում հետաքրքրությունը Հայաստանի տաղավարի հանդեպ:

Հայաստանի տաղավարում ցուցադրված էին Հայաստանում եւ արտերկրում տպագրված բարձրորակ հրատարակություններ` նվիրված Հայաստանին, Արցախին, Ջուղային, Հայոց ցեղասպանությանը եւ բազմաթիվ այլ թեմաների` հիմնականում ֆրանսերեն լեզվով տպագրված:

Հայկական տաղավարում կազմակերպվեցին նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, տարբեր թեմաներով գրքերի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաեւ դասախոսություններ հայոց պատմության, հայկական մշակույթի ու ճարտարապետության վերաբերյալ, որոնց մասնակցեցին հայտնի ֆրանսիացի հայագետ Ժան Պիեռ Մահեն (Jean Pierre Mahe), արվեստագետ-պատմաբան Ալեն Նավարա Նավասարդյանը (Alain Navarra Navassartian), քաղաքագետ, լրագրող Վիկեն Չեթերյանը (Viken Cheterian) եւ այլք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ