RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՏԱԹԵՎ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մ. Բ.

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Տաթեւ Մնացականյանի «Մշակութային միջազգային երկխոսություն» խորագրով հայ-եգիպտացի արվեստի երախտավորների դոկումենտալ լուսանկարչական ցուցահանդեսը: 30-ից ավելի մեծադիր աշխատանքների մեջ Եգիպտոսում արված լուսանկարների սեւ-սպիտակ շարքը հանրությանը ներկայանում է առաջին անգամ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Եգիպտոսի դեսպանը, որն իր ելույթում բարձր գնահատեց երիտասարդ արվեստագետի մտահղացումն ու ծրագրերն իրականացնելու նրա ջանքերը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Հայկական արվեստի, դրա հարուստ ավանդույթների միջոցով, որոնք զարգացրել են իրենց ուժն ու գունագեղությունը տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը սեւեռել մշակութային բազմազանության, հանդուրժողականության եւ տարբեր ազգերի միջեւ երկխոսության խթանման վրա»:

Ցուցահանդեսը նվիրվում է «Մտավոր սեփականության համաշխարհային օրվան» ու «Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան» եւ կշարունակվի մինչեւ մայիսի 22-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ