RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2056, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԻՈՀԱՆ ՄԵՅԵՆԴՈՐՖ. «ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԱԽՈՍԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ»

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 20-րդ դարի Ռուս ուղղափառ եկեղեցու ականավոր աստվածաբան Իոհան ավագերեց Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության» աշխատությունը:

Գրքի շարադրանքի հիմքը հեղինակի դասախոսություններն են` սղագրված իր իսկ ուսանողների կողմից` «Հայրաբանություն» առարկայի շրջանակներում, որն ընդգրկում է Առաքելական հայրերից մինչեւ Նիկողայոս Կավասիլայի (ԺԴ դար) ժամանակներն ընկած շրջանը: Նյութը, որը նախատեսված է Հոգեւոր ճեմարանների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եւ ընթերցողների լայն շրջանակների համար, հարուստ է ոչ միայն Եկեղեցու հայրերի ու վարդապետների մասին պատմող ներածական մասով, այլ նաեւ բնագիր մեջբերումներով:

Իոհան ավագերեց Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության» գիրքը հրատարակվել է թարգմանությամբ Թ. Խաչատրյանի ու Ք. Քյուրքչյանի: Աշխատությունը տպագրվել է մեկենասությամբ Մայր աթոռի բարերար Գաբրիել Չեմբերճյանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ