RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#073, 2013-05-04 > #074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013



ԾԱՆՐԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-05-07 23:43:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1909, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ԻԶԱԲԵԼԱ ՅԱՅԼՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող մինչեւ 20 տարեկանների ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը:

Պոկում վարժությունը նա սկսեց 83 կգ-ից, իսկ հաջորդ քաշը (87 կգ) բարձրացրեց միայն 3-րդ մոտեցմամբ: Արդյունքում 18-ամյա Իզաբելան նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում էլ հայ մարզուհին 3 փորձերից 2-ը հաջող կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 103 եւ 107 կգ: Իսկ ահա 3-րդ մոտեցման ժամանակ նրան չենթարկվեց 110 կգ-անոց ծանրաձողը: Այլապես Իզաբելան ավելի թեթեւ անձնական քաշի շնորհիվ հրում վարժությունում արծաթե մեդալի կարժանանար, իսկ երկամարտում կդառնար բրոնզե մրցանակակիր: Յայլյանը հրում վարժությունում գրավեց 4-րդ տեղը: Իսկ երկամարտում 194 կգ (87+107) արդյունքով հայ մարզուհին եւս հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:

Աշխարհի չեմպիոնուհի հռչակվեց ռուսաստանցի Քսենիա Մաքսիմովան, որը երկամարտում ցույց տվեց 205 կգ (94+111) արդյունք: Նա անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Յինեյսի Ռեյեսին: 195 կգ (85+110) արդյունքով բրոնզե մեդալը նվաճեց Վենեսուելայի պատվիրակ Յուսլեյդի Ֆիգուերոան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #75, 08-05-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ