RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 26

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ»

Ա. Մ.

Նրա աշխատանքը գնահատվելու է «միայն խիստ որոշակի արդյունքներով»

[201307602.jpg]

Նոր կառավարության առաջին նիստը երեկ բացեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով կառավարության անդամներինՙ նախագահը խոսեց նրանց առջեւ դրված խնդիրների եւ կառավարությունից բնակչության սպասելիքների մասին: Նախագահի բնութագրմամբՙ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը «ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ եւ հետեւողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու եւ արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու»:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են եւ արդյունավետ աշխատելու համար որեւէ խոչընդոտ ինքը չի տեսնում: «Մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար», նշեց նախագահը, ավելացնելով, որ կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն խիստ որոշակի արդյունքներով:

«Անցած տարի կառավարության առջեւ խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետեւ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե ի՞նչ է արվել, այլ արածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլեւ տարբեր գործիքների օգտագործմամբ նաեւ պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է», նշեց Սերժ Սարգսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ