RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1147, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՌՀՄ-Ի ԵՎ ՀՀԿ-Ի ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Պ. Ք.

Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը Մոսկվայում ծաղկեպսակներ այսօր կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին: Նացիզմի դեմ հաղթանակի 68-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Ռուսաստանում ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ՌՀՄ ղեկավարությունը, այլ պատերազմների վետերաններ, զինծառայողներ, հասարակայնության, մտավորականության եւ երիտասարդության ներկայացուցիչներ:

Ի պատիվ վետերանների կկազմակերպվի ավանդական տոնական ճաշկերույթ, որի ընթացքում շնորհվեցին դրամական նվերներ:

Թեեւ Հայրենական մեծ պատերազմից ընդամենը երկու տասնամյակ առաջՙ Մեծ եղեռնի տարիներին 1,5 մլն հայ սպանվեց, նացիզմի դեմ պայքարի ելան ավելի քան 600 հազար հայեր, ավելի քան 300 հազարը ընկավ քաջի մահով, 103-ը արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, 27-ը Փառքի շքանշանի լրիվ ասպետներ ենՙ հավասարեցված Խորհրդային Միության հերոսներին:

176 հայեր պատերազմի տարիներն եւ դրանից հետո կրում էին մարշալների, գեներալների եւ ծովակալների բարձր կոչումներ:

Հայերիս համար մայիսի 9 նշանավոր է նաեւ նրանով, որ 1992 թ. այդ օրը ազատագրվեց հին հայկական բերդաքաղաք Շուշին, նոր թափ հաղորդելով Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին: Մայիսի 9 նշվում է որպես ԼՂՀ պաշտպանության բանակի օր:

Ռուսաստանի հայերի միությունը Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախի ազատագրական պատերազմի վետերաններին շնորհավորում է Հաղթանակի տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, երկար տարիների երջանիկ կյանք: Հավերժ փա՜ռք հայրենիքի պաշտպաններին: Հայրենիքի ազատության եւ անկախության մարտերում ընկածների հիշատակն անմար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ