RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1123, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ԻՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 7-ից սկսվել է երկրի նախագահության թեկնածուների գրանցումը: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդում է, որ հայտերի ընդունումը կտեւի ընդամենը 5 օր:

Թեկնածուները պարտավոր են ստանալ Սահմանադրության պահապանների խորհրդի հավանությունը: Խորհրդի կազմում կրոնական գործիչներ են եւ խորհրդարանի նշանակած իրավաբաններ: Հավակնորդների ցուցակը կհրապարակվի մայիսի վերջերին, իսկ բուն ընտրությունները կանցկացվեն հունիսի 14-ին:

Ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ արդեն երկու ժամկետ անցկացրել է պետության ղեկավարի պաշտոնում: Սպասվում է, որ նա կառաջադրի իր վարչակազմի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշեիի թեկնածությունը: Ավելի վաղ Ահմադինեժադը սպառնացել էր չեղյալ հայտարարել ընտրությունները, եթե դրանք համարի անարդարացի:

BBC-ի տվյալներովՙ արդեն գրանցված թեկնածուների մեջ ավելի շատ են պահպանողականները, քան բարեփոխականները: Իրանական օրենքների համաձայն, պետության ղեկավարի պաշտոնին կարող է հավակնել միայն շիա իսլամ դավանող, հասարակական գործունեությամբ զբաղվող, Իրանի քաղաքացիություն ունեցող եւ Իսլամական Հանրապետության հիմնական սկզբունքներն ընդունող քաղաքացին:

Հաղորդվում է, որ արդեն հայտեր են ներկայացրել բարեփոխական թեւի քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Մոստաֆա Կավակեբյանը եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոուհանին, որն անցյալում Իրանի ներկայացուցիչն էր ՄԱԳԱՏԷ-ի հետ վարվող բանակցություններում եւ երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մերձավոր զինակիցն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ