RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1863, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՔՈՒՐԴ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Քրդստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի քուրդ ապստամբները սկսել են Թուրքիայից հեռանալ դեպի Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդ մասին չորեքշաբթի օրը Ֆրանսպրեսի թղթակցին հայտնել է Թուրքիայի գլխավոր քրդամետ քաղաքական ուժիՙ Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության համանախագահ Սելահատտին Դեմիրթաշը:

«Մենք գիտենք, որ մարտիկների հետքաշման շարժումը սկսվել է», հայտարարել է Դեմիրթաշը, որի խոսքը մեջբերում է «Ֆիգարո» թերթի կայքէջը:

Ավելի վաղ Անկարայի կառավարությունը ցմահ բանտարկված PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցել էր թուրք-քրդական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջը: Մարտի 21-ին Օջալանը PKK-ի մարտիկներին կոչ էր արել վայր դնել զենքը եւ հեռանալ Թուրքիայի տարածքից:

PKK-ն Թուրքիայի իշխանությունների դեմ զինված պայքար է մղում 1984-ից: Հակամարտության տարիներին ավելի քան 40 հազար մարդ է սպանվել: Թուրքիան, ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը PKK-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն: Կուսակցության հռչակած նպատակը ինքնուրույն եւ անկախ քրդական պետության ստեղծումն է:

Իրաքի, Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքներում ընդհանուր առմամբ 35 մլն քուրդ է ապրում, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: PKK-ի եւ Թուրքիայի կառավարության ստորագրած հրադադարի համաձայնագրով նախատեսվում է, որ քրդական զինված կազմավորումների մարտիկները կտեղափոխվեն հարեւան Իրաքի տարածք: Բացի դրանից, թուրքական կողմը խոստանում է չհետապնդել զենքը վայր դնողներին, եթե նրանց ձեռքերը «արյունոտ չեն»: Նման ապստամբներին կթույլատրվի վերադառնալ հարազատ գյուղեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ