RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1878, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՐԴԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հարուստ հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշնչի եզակի օրինակով: Ոսկան Երեւանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է եւ առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը:

Պատմամշակութային մեծ արժեք ունեցող այս հատորը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում. Ոսկան Երեւանցին այն նվիրել է հայ տպագրության ակունքներում կանգնած Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին: Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668թ.-ից ունի արծաթյա ընտիր կազմ, որը հայկական արվեստի եւ պատկերագրության եզակի նմուշ է: Հայկական արծաթագործության նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Էրզրումի դպրոցի վարպետ ոսկերիչներից մեկի ձեռքով պատրաստված կազմը արվեստի հրաշալի գործ էՙ փորագրության եւ դաջվածքի հմուտ մշակմամբ: Հայտնի է, որ կազմը պատրաստող վարպետը տիրապետել է ե՛ւ ոսկերչական նրբագույն արվեստին, ե՛ւ մանրանկարչությանը, եւ, որ ավելի կարեւոր է` աստվածաբանական իմացություն է ունեցել, ինչի շնորհիվ կատարելության է հասցրել այս սքանչելի ստեղծագործությունը: Կազմի երեսին պատկերված է Ավետման տեսարանը, իսկ դարձերեսին համբարձման տեսարանն է: Գրքի բացվող հատվածում պատկերված են չորս ավետարանիչներն` իրենց խորհրդանիշներով:

«Հավանաբար չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Մատենադարանը մեզ համար ունի նույն խորհուրդն, ինչ բիբլիական Արարատը: Սա մի սրբավայր է, որը բնութագրում է մեր էությունը: Գրի եւ գրականության հանդեպ հայի սերն անսահման է: Ֆիզիկական բնաջնջման վտանգը նույնիսկ, պատվի եւ գոյության համար մարտնչող ժողովրդին հետ չի պահել կյանքի գնով գիրքը փրկելու վճռականությունից: Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության եւ աղոթքի մեջ`ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ռալֆ Յիրիկյանը եւս մեկ անակնկալ է մատուցելՙ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի եւս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854 թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները համապատասխան ուսումնասիրությունից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ