RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1214, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Աշխարհի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ռազմիկ Հունանյանը

Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը հայ ծանրորդներից մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որից մեդալների ակնկալիք ունեինք: Նա արդարացրեց սպասելիքներն ու դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր:

Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում հայ ծանրորդի գլխավոր մրցակիցներն էին Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը եւ ադրբեջանցի Նիյաթ Ռահիմովը: Ոսկե մեդալների համար չափազանց սուր մրցակցություն ծավալվեց նշված եռյակի միջեւ:

Պոկում վարժությունը Անդրանիկը սկսեց 155 կգ-ից, ապա գլխավերեւում պահեց 160 կգ-անոց ծանրաձողը: Ցավոք 165 կգ-ը բարձրացնել նրան չհաջողվեց: Այս վարժությունում Կարապետյանը արծաթե մեդալակիր դարձավՙ ոսկին զիջելով 165 կգ արդյունք ցույց տված չինացի Ժիմին Գուոյին: Ռազմիկ Հունանյանն ու Նիյաթ Ռահիմովը բավարարվեցին 153 կգ-ով: Ռազմիկն անձնական քաշով ընդամենը 340 գրամով գերազանցում էր ադրբեջանցուն, ուստի նրան զիջեց բրոնզե մեդալը:

Չեմպիոնության համար հիմնական պայքարը ծավալվեց հրում վարժությունում: Այստեղ Կարապետյանի ելույթն այնքան էլ հաջող չէր: Նա միայն նախնական 180 կգ քաշը հաջողությամբ բարձրացրեց, իսկ 2-րդ եւ 3-րդ մոտեցումների ժամանակ ձախողվեց 185 կգ-ը բարձրացնելիս: Իսկ ահա հայ ծանրորդի գլխավոր մրցակիցները բավականին հաջող ելույթ ունեցան: Ռազմիկ Հունանյանը հաջորդաբար բարձրացնելով 182, 187 եւ 192 կգ, երկամարտում ցույց տվեց 345 կգ (153+192) արդյունք: Ոսկե մեդալի բախտը կախված էր ադրբեջանցու 3-րդ մոտեցումից, որը եւս պատվիրել էր 192 կգ: Բարձրացնելու դեպքում նա անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ կհռչակվեր աշխարհի չեմպիոն: Բարեբախտաբար Ռահիմովը չբարձրացրեց 192 կգ-ը եւ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռազմիկ Հունանյանը: Իսկ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ վաստակեց հրում վարժությունում եւ երկամարտումՙ ցույց տալով 340 կգ (160+180) արդյունք: Նա միայն անձնական ավելի ծանր քաշի (460 գրամ) պատճառով երկամարտի արծաթե մեդալը զիջեց ադրբեջանցուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ