RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 35

ՈՉ-ՈՔԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկեց շախմատի գերմրցաշարը, որն առաջին անգամ է անցկացվում: Մինչեւ դասական շախմատի մրցաշարի մեկնարկը 10 գրոսմայստերներն ուժերը չափեցին կայծակնային մրցախաղում: Լեւոն Արոնյանն անհաջող խաղացՙ 9 հնարավորից վաստակած 2,5 միավորով զբաղեցնելով նախավերջինՙ 9-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը վաստակեց 6,5 միավոր: 6-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը եւ Հիկարու Նակամուրան:

Մրցակարգի համաձայն, կայծակնային մրցաշարի հաղթողն ինքն ընտրեց հիմնական մրցաշարում իր համարը: Նա նախընտրեց 5-րդ համարը: Լեւոն Արոնյանին բաժին հասավ 9-րդ համարը, ուստի մեկնարկային տուրում նրա մրցակիցը մրցաշարի 2-րդ համար, աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր:

Մեկնարկային պարտիան կարճ տեւեց: Մրցակիցներն արդեն 33-րդ քայլին հաշտություն կնքեցին` առաջինն ավարտելով իրենց մրցախաղը: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Մագնուս Կառլսենի եւ Վեսելին Թոփալովի պարտիան: Հիկարու Նակամուրան հաղթեց Վան Հաոյին, Սերգեյ Կարյակինը պարտության մատնեց Թեյմուր Ռաջաբովին, Պյոտր Սվիդլերն էլ առավելության հասավ Համերի նկատմամբ:

Այսպիսով, մեկնարկային տուրից հետո մեկական միավորով աղյուսակը գլխավորեցին Նակամուրան, Կարյակինը եւ Սվիդլերը:

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի կենտրոնական պարտիան կլինի Մագնուս Կառլսենի եւ Վիշվանաթան Անանդի մրցավեճը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ