RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#074, 2013-05-07 > #075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013



Տեղադրվել է` 2013-05-08 22:48:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1091, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿԸ ՊԱՐՏՎԵՑ

Լեհաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրեասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Գաբրիելը հաղթեց Էմիլիան Պառլիգրասին, Զավենը պարտության մատնեց Սվետլանա Չերեդնիչենկոյին, Ռոբերտն էլ առավելության հասավ Գրժեգոժ Նասուտայի նկատմամբ:

Իսկ ահա մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ տոնած եւ աղյուսակը գլխավորող Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանն ու Արման Փաշիկյանը մրցաշարում առաջին պարտությունները կրեցին համապատասխանաբար Տոմի Նիբակի, Ալեքսանդր Մոիսեենկոյի եւ Իլդար Խայրուլինի հետ մրցախաղերում:

2-ական միավոր են վաստակել նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հակոբյանը հաշտություն կնքեց Մերաբ Գագունաշվիլու հետ մրցավեճում, Մովսիսյանն էլ ոչ-ոքի խաղաց Կայդո Կուլաոտսի հետ պարտիայում: Իսկ Մելքումյանը մրցաշարում առաջին հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Զաուր Մամադովի նկատմամբ:

1,5-ական միավոր ունեն Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Ռոբերտ Աղասարյանը: Ի դեպ, Կարեն Գրիգորյանին եւ Հովիկ Հայրապետյանին օրերս գրոսմայստերի կոչում է շնորհվել:

Առաջին հաղթանակը տոնեց Վլադիմիր Պողոսյանը, որը մրցաշարը սկսել էր 2 անընդմեջ պարտությամբ: Նա եւ Էլինա Դանիելյանը վաստակել են մեկական միավոր:

3 միավորով աղյուսակը գլխավորում են 9 շախմատիստներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #76, 09-05-2013

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ